06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ոչ ոք իրավունք չունի ժողովրդի անունից խոսել. Զորիի նամակը չի հասցրել կարդալ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը  ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանից փորձել է պարզել, թե ինչպես է վերաբերում Զորի Բալայանի նամակին: Հիշեցնենք, որ Բալայանը նախօրեին բաց նամակ է գրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, երբ Ղարաբաղն ընդգրկված էր Ռուսաստանի կազմում։

Վարչապետը ամբողջությամբ չի ընթերցել նամակը.

“Բայց ես կարող եմ մի բան ասել, որ ոչ ոք իրավունք չունի ժողովրդի անունից խոսել, նա կարող է իր անձնական կարծիքն ասել։ Ղարաբաղն արդեն իր դիրքորոշումն ասել է, Ղարաբաղն անկախացել է 1991թ., եւ ցանկացած այլ տեսակետ նշանակում է ընդամենը անձնական տեսակետ։ Մենք անկախության առումով մեր կարգավիճակը հստակեցրել ենք հանրաքվեով ու վերջ”,-ասաց նա:

 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ