Ե՞րբ են վերջին անգամ հանդիպել ներկա եւ նախկին նախագահները. Իրատես de facto
“Իրատես de facto”-ի աղբյուրների տեղեկացմամբ, եթե նախկինում երկրորդ-երրորդ նախագահների միջեւ “տուն գնալ- տուն գալ” կար` խիստ անհրաժեշտ դեպքերում (Նոր տարի, էքստրիմ վիճակներ, որոշ արարողություններ), ապա վերջին նախագահական ընտրություններից հետո այդ “շարժը” դադարել է, չհաշված երկրորդ նախագահի` Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային քամու նման երեւալն ու անհետանալը. հիշենք` նա անգամ չմասնակցեց ֆուրշեթին:
Վերջին հանդիպումը երկու նախագահների միջեւ տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների շեմին. ըստ մեր աղբյուրների` Սերժ Սարգսյանն անձամբ է գնացել Քոչարյանենց տուն` ինչ-ինչ հարցերի շուրջ պայմանավորվելու:
Այս “դինամիկան” հիմք է տվել կարծելու, որ վերջին օրերի ձեռնարկը` քով քովի բերելու երեք նախագահներին Գանձասարում, ուր 1723 թվին Եսայի Ջալալյանը միավորիչ շարժում սկսեց, դատապարտված է ձախողման` երեք նախագահների միմյանց նկատմամբ ունեցած “լիչնի նեպրիյազնի” պատճառով:
Չնայած, ըստ թերթի աղբյուրների, Բաղրամյան 26-ից հանդիպման կազմակերպիչներին ասվել է` իրենք սկզբունքորեն դեմ չեն նման հանդիպման: