12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խարույկի վրա այրելը կարո՞ղ էր տեղի ունենալ. Իրավունք

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը “Իրավունքի” հետ հարցազրույցում անդրադարձել է ՀՀ սպոր­տի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի՝ “Ժա­ռանգություն” խմբակցության պատգամա­վոր Զարուհի Փոստանջյանին  խարույկի վրա այրելուն:

“Գիտեք, դա էլ իր մոտեցումն է խնդրի վե­րաբերյալ: Ես՝ ինքս, այո, բավական վրդով­ված ու վատ վիճակում էի տիկին Փոստան­ջյանի այդ հայտարարությունից, սակայն խա­րույկի վրա այրելու տեսակետը միգուցե չկի­սեմ պարոն Ասրյանի հետ: Բայց միեւնույն ժա­մանակ այդ մոտեցումը, որպես այդպիսին, կարող է եւ տեղի ունենա, գոյություն ունենա, քանի որ Խ. Ասրյանն էլ այդպես է մտածում, քանի որ այն ամբիոնը, որտեղից հնչել է այդ հարցը, այնտեղ նստած են եղել սաֆարովյան երկրի ներկայացուցիչները, ովքեր, մեղմ ասած, պարզապես ուրախացել են այդ իրա­վիճակից:

Ինչպես գիտեք, ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահն էլ նշել է, որ նախկինում եղել են շատ սուր հարցադրումներ, բայց ոչ նման պրովակացիոն կամ անձնական բնույթի: նմանատիպ պրովակացիոն կամ անձնական բնույթի: Ուստի, կնախընտրեի, որ շատերը տեսնելով, որ Հայաստանում կա այլակարծություն, բազմակարծություն, խոսքի ազա­տություն, եւ որ ընդդիմադիրները ազատ են հարց ուղղելու մեջ, բայց եւ այնպես պետք է պետական մտածելակերպ ունենանք բոլորս”,-ասել է Սահակյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ