08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Ադրբեջանը մերժում է Համբուրգի քաղաքական գործչի մուտքը

Ադրբեջանը շատ կտրուկ և անսպասելի վարվեց: Համբուրգից ընտրված Բունդեսթագի ՔԴՄ խմբակցության անդամ Յուրգեն Կլիմկեն այցելել էր Լեռնային Ղարաբաղ: Նրա այցը Բեռլինում Ադրբեջանի դեսպանության կողմից գնահատվեց  հետևյալ ձևակերպմամբ. պետական սահմանների ոչ իրավական հատում և միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության կոպիտ խախտում : Ադրբեջանի դեսպանության նամակը հասցեագրվել է Յուրգեն Կլիմկեի Բեռլինյան գրասենյակին,  որի պատճենը ստացել է Համբուրգեր Աբենդբլաթ […]

Մեր առջև հառնած են ներեկեղեցական չլուծված բազում հարցեր. Գարեգին Բ

     ‘’Եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինը և հավատացելոց հավաքականությունը լինելով, նաև ժամանակների մեջ գործող կառույց է և իր առաքելության ճանապարհին զգում է բարեկարգման և բարեփոխումների անհրաժեշտությունը: Պատմության մեջ մեր Հայրենիքի տրոհումները, քաղաքական բարդ հանգամանքներում մեր ժողովրդի համար ստեղծված դժվարին կացությունները, աղետները, կոտորածներն ու ցեղասպանությունը, աստվածմերժության խորհրդային տարիները թույլ չեն տվել ըստ անհրաժեշտության զբաղվելու եկեղեցական բարեկարգության […]

Երեւանի քաղաքապետի շնորհակալագրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ից օգոստոսի 24-ը կազմակերպված “Ավելի մաքուր Երևան” խորագրով ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով են պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը, պետական որոշ կառույցներ, ինչպես նաև հասարակական և երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ուսանողներ և տնտեսվարողներ: […]

Ջրհեղեղից 600 հազարից ավելի մարդ է տուժել /վիդեո/

Թայլանդում ջրհեղեղից երկրի 4 025 բնակավայր է վնասվել, տուժել է ավելի քան 600 000 մարդ: 4 հոգի արդեն մահացել է: Որոշ նահանգների մարդկանց ստիպված են եղել տարհանել, փոխանցում է INTERFAX.RU-ն: Ճանապարհների վնասվելու հետեւանքով մեքենաների եւ գնացքների շարժը դադարեցվել է: Չնայած նման իրավիճակին` Թայլանդի ղեկավարությունը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկվում է, իսկ մասսայական խուճապը լրատվամիջոցների ապատեղեկատվության հետեւանք է:

Միայն վարչապետն է կարողանում՝ մեկ էլ ես

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասան Վարդան Պետրասյանը անդրադարձավ նաև արտագաղթի թեմային: Նա նշեց, որ այս թեման իր ներկայացումներում մտցնելը պարզապես պահանջ է, սակայն.” «Շատ դժվար է կատակով խոսել արտագաղթի մասին, մեկ վարչապետն է կարողանում, մեկ էլ ես։  15 րոպե արտագաղթի մասին կատակ եմ անում, մարդիկ ծիծաղում են, բայց իմ սրտից արյուն է հոսում”,-ասաց Վարդան […]

Ֆուտբոլիստը գնդակի համար պայքարում կոտրել է ատամները /վիդեո/

Արգենտինական Արգենտինիոս Խունիորսի 19-ամյա կիսպաշտպան Գասպար Ինիգեսը Բոկա Խունիորսի դեմ խաղի ժամանակ գնդակի համար պայքարելիս կոտրել է երեք ատամները: Այդ ամենը տեղի է ունեցել հակառակորդի հետ անհաջող բախումից հետո: Երիտասարդ ֆուտբոլիստին ստիպված պետք է վիրահատեն: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած խաղն ավարտվել էր 0 -0 հաշվով:

Եկեղեցին թանգարանի կվերածվի. Արամ Ա-ն մատնանշեց

՛՛7-րդ դարում Ներսես Գ. Իշխանցի Կաթողիկոսը Վարդավառի տոնին խորապէս վրդովվեց տեսնելով եկեղեցու ներսում կատարվող աններդաշնակ ծիսակատարությունը: Այս դառը փորձությունը Հայրապետին մղում է գումարել Դվինի երկրորդ ժողովը 648-ին և հաստատելու մի շարք կանոններ հայ եկեղեցու ծիսական, բարոյական և դավանաբանական մարզերին առնչվելով:   Եթե այսօր Ներսէս Գ. Իշխանցի Կաթողիկոսը երկնքից իջնելով շրջեր մեր եկեղեցիների ներսում, ապա վստահաբար […]

Քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը չի ընդունում մեղադրանքը /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդ­հանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վար­դանյանի նախագահությամբ սկսվեց քաղաքագետ, գոր­ծարար Արկադի Վարդանյանի գործով դատավարությունը: Նա ձերբակալվել է մայիսի 18-ին, ընկերոջ Արսեն Ավետյանի հետ միասին:  Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-104 հոդ­վածով մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաս­տություն: Բացի այս երկուսից ամբաստանյալի աթոռին է նաեւ Վարուժան Սաֆտալյանը:  Ըստ […]

Սիրիացի երեխաները ստիպված են սնվել մրգերով ու տերեւներով

“Save the Children” /պահպանել երեխաներին/ միջազգային կազմակերպությունը զեկույց է հրապարակել Սիրիայում ապրող երեխաների վերաբերյալ: Համաձայն զեկույցի` պատերազմի մեջ գտնվող երեխաներն ուտում են միրգ, ընկույզ եւ տերեւներ, խմում են կեղտոտ ջուր, քանի որ նրանց ընտանիքները չեն կարողանում կերակուր գտնել:Սիրիացի բազմաթիվ ընտանիքներ ուտելիք գնելու հնարավորություն չունեն: Ընթացիկ կռիվների պատճառով հումանիտար օգնություն երկրի շատ շրջաններ մուտք չի գործում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի