08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Կրտսեր Օսկանյանը` թմրամո՞լ.Ժամանակ

“Ժամանակ” թերթի տեղեկու­թյուններով՝ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժ­նում որոշում է կայացվել ՀՀ նախկին արտգործնախարար, Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի եւ նրա ընկերոջ՝ Վահագն Մարկոսյանի գործով: Ոստիկա­նության լրատվության բաժ­նից թերթին տեղեկացրին, որ փորձաքննության արդյունք­ները հայտնի են, որոնց հա­մաձայն՝ Արայի ու նրա ընկե­րոջ արյան մեջ հայտնաբեր­վել է թմրանյութ:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Այլևս չի վստահում “Ժառանգության” ազնվությանը.Առավոտ

“Ժառանգություն” կուսակցության ան­դամ Դանիել Իոաննիսյանը օրերս 7օր.am-ին ասել էր, որ հիասթափվել է “ժառանգությունից” եւ ուզում է հեռանալ:Այս մասին գրում է “Առավոտ” թերթը : Նա քննադատում է “ժառանգությանը” Մաքսային միությանը միանալու դեմ գոր­ծողությունների բացակայության համար, վարչության աշխատանքը նրան նույն­պես դուր չի գալիս: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում “ժառանգու­թյուն” կուսակցության փոխնախագահ Ար­մեն Մարտիրոսյանն ասել է. «Դանիելը մտածող […]

Մեր այլասիրությունը մի քիչ հիվանդացել է. Հայոց աշխարհ

 “Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում արձակագիր Ալվարդ Պետրոսյանը այն կարծիքն է հայտնել, որ Մաքսային միություն մտնելու հարցը պետք է դրվեր հանրաքվեի: “Համոզված եմ, որ մեր ժողովրդի 95 տոկոսից ավելին կքվեարկի հօգուտ Մաքսային միության։ Ինչո՞ւ, որովհետեւ իր մտածողությամբ շատ ավելի ռուսական կողմնորոշում ունի։ Եթե ես լինեի նախագահ, կասեի՝ հանրաքվե անցկացրեք ու ինքս իմ վրայից կվերցնեի այդ պատասխանատվությունը:  […]

Կծել է ոստիկանի ոտքը. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է, որ նախօրեին Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Երբ դատարանը Մաստար գյուղի բնակիչ Խաչիկ Հակոբյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման, դատավճիռը լսելուց հետո ամբաստանյալը կռիվ է սարքել դատարանի դահլիճում։ Նա չի ցանկացել ենթարկվել իրեն ուղեկցող ոստիկաններին՝ ամեն կերպ փորձելով փախչել դատարանի դահլիճից։ “Ժողովուրդ”–ի աղբյուրները փոխանցեցին, որ Խաչիկ Հակոբյանը, […]

Հայաստանում չկա իրավունքի գերակայություն. ՍԴ նախագահ /վիդեո/

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի կարծիքով, Հայաստանում պետք է լինի իրավունքի գերակայություն: Դա էլ պետք է երաշխավորված լինի Սահմանադրությամբ, որը չկա: “Հայաստանում, այսինքն` իրավական պետությունում պիտի լինի անձի սոցիալական վարքագծի եւ իշխանության հանրային վարքագծի գերակայությունը”,-ասաց նա: Ըստ այդմ էլ Սահմանադրական դատարանը ներկայացնելու է իր տեսակետները Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին: Գագիկ Հարությունյանի հետ զրույցի այլ մանրամանսերը տեսանյութում:

Դու ինձ մի ասա ինչ անեմ. տուժողը` դատավորին /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդ­հանուր իրավասության դատարանում՝ այսօր մեկնարկեց քաղաքագետ, գոր­ծարար Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի եւ Վարուժան Սաֆտալյանի դատավարությունը: Նրանք մեղադրվում են  գործով դատավարությունը: Նրանք մեղադրվում են այն բանի համար, որ փորձել են հոգեմետ դեղերով թունավորել եւ կյանքից զրկել Արսեն Ավետյանի հորը՝ Ռոբերտ Ավետյանին, որպեսզի տիրեն նրա բնակարանին: Առաջադրված մեղադրանքը միայն ընդունել է  Սաֆտալյանը: […]

Սեքսը` սիրո գրավական /16+/

Թե ընտանեկան, թե սիրային հարաբերությունների հիմքը սեքսն է: Այսօր անհնար է հարմոնիկ սիրային հարաբերություններ պատկերացնել` առանց սեքսի: Եթե զույգը ֆինանսապես ապահովված է, ունի լավ ընկերներ, աշխատանք եւ այլն, սակայն խնդիրներ կան սեքսի հետ, հարաբերությունները հաստատ երկար չեն տեւի: Ընտանիքում կսկսվեն վեճեր, կռիվներ, անտարբերություն, նույնիսկ` դավաճանություն: Հիմնականում նման դեպքերը ավարտվում են բաժանությամբ:  Իհարկե յուրաքանչյուր զույգի սեռական […]

Տարի ու կես “պլան” էի քաշում՝ չի հիշում մարմինը թե հոգին էր վաճառում

“Ի՞նչ ես անում այստեղ, գեղեցիկ ու երիտասարդ այսքան”,-հարցրեց Henaran.am-ի թղթակիցը Աբովյան ՔԿՀ-ում իր պատիժը կրող Սյուզաննա Բարսեղյանին: Աղջիկը սկզբում նայեց վստահ ու բռնազբոս հայացքով, ապա փախցրեց հայացքը.”Մի նկարի հա, հլը դուրս եմ գալու ստեղից”: “Թմրամոլ եմ  եղել, բայց էլ չեմ օգտագործում ,պատիժս կրեմ ու վերադառնամ աշխարհ”,-ասաց նա, մեկ հատիկ՝ աշխարհ բառի մեջ կարծես իր բոլոր […]

Շուշաննա Թովմասյանը` օլիգարխի աղջիկ

Շուշաննա Թովմասյանը նկարահանվում է “Տնփեսա” հումորային նախագծում, որն առաջիկայում կցուցադրվի “Արմենիա” հեռուստաընկերությամբ:  Սերիալային դերասանուհին նշել է, որ սիթքոմում մարմնավորում է օլիգարխի աղջկա.“Ստանալով Էլենից միանգամայն տարբեր կերպար մարմնավորելու առաջարկ` շատ ուրախացա”: Շուշաննայի խոսքով` դերասանական կազմում ամենափոքրն է, խաղընկերների հետ հաճույքով է աշխատում.“Մկրտիչ Արզումանյանի եւ Հովհաննես Ազոյանի հետ ոչ միայն հեշտ է, այլեւ շատ հետաքրքիր: Նրանք իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի