08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

՛՛Շիրակի՛՛ հաղթանակը

Երեւանի ՛՛Հանրապետական՛՛ մարզադաշտում կայացած Հայաստանի սուպերգավաթի խաղարկությունում միմյանց դեմ մրցեցին Հայաստանի չեմպիոն Գյումրիի ՛՛Շիրակը՛՛ եւ գավաթակիր Երեւանի ՛՛Փյունիկը՛՛ :Խաղն անցավ ՛՛Շիրակի՛՛ ֆուտբոլիստների առավելությամբ : Արդեն առաջին կեսում գյումրեցիներից Սերժ Դեբլեն բացեց խաղի հաշիվը : Երկրորդ կեսում էլ վիճակը չփոխվեց : ՛՛Շիրակը՛՛ թելադրողի դերում էր եւ խաղավերջում կարողացավ կրկնապատկել առավելությունը : Աչքի ընկավ Դիդիե Բորիս Կադիոն: Այսպիսով, […]

Սերժ Սարգսյանը Սյունիքում կընդունի ՛՛դեբյուտը՛՛

Այսօրվանից՝ սեպտեմբերի 25-ից սկսում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Հայաստանի հարավային մարզեր: Արարատի եւ Վայոց ձորի մարզերում հանդիպումներից հետո նախագահը լինելու է Սյունիքում: Նախատեսված է, որ նա մասնակցելու է Քաջարան քաղաքի հիմնադրման 55 ամյակին: Այստեղ ՀՀ նախագահի կողմից պետական պարգեւների եւ շնորհակալագրերի հանձնում է ծրագրվում: Սերժ Սարգսյանը կմասնակցի Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատի երկարամյա տնօրեն, […]

Պակիստանում երկրաշարժից 208 մարդ է մահացել

Պակիստանում նախօրեին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 208-ի, փոխանցում է lenta.ru-ն։  Տվյալները ստացվել են առավել տուժած Բելուջիստան նահանգից, որի իշխանությունները տեղեկացրել են, որ բացի զոհերից կա նաև 373 տուժած։  Երկրաշարժի հետեւանքով փլվել է տեղի շենքերի 90%-ը։ 

Գևորգ Կոստանյանը գլխավոր դատախա՞զ.Ժամանակ

“Ժամանակի” տեղեկություններով, իշխանությունն արդեն որոշել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուին։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը կզբաղեցնի զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, ու անունը վերջերս մամուլում շրջանառվում էր որպես գլխավոր դատախազի ամենահավանական թեկնածու»: Մանրամասները՝ “Ժամանակ” թերթի այսօրվա համարում:

Շնորհակալ կլինի Սերժ Սարգսյանին

Ըստ որոշ տեղեկությունների` Սերժ Սարգսյանը ցանկանում է միավորել բոլոր քննչական ծառայությունները մեկ միասնական համակարգում: Ընդ որում` այդ բավական մեծ ու լուրջ կշիռ ունեցող ինստիտուտը գլխավորելու է Աղվան Հովսեփյանը: Այսպես կոչված՝ “խոշորացված ՔԾ-ն” դառնալու է համակարգի լուրջ հարցեր լուծող լավ ռեսուրս նախագահի ձեռքին, որը, միգուցե, կծառայի ուժային կառույցների հակակշիռ, միաժամանակ դառնալով նաև դրանց միջև հարաբերությունների ռեգուլյատիվ […]

Խոշոր հրդեհ “Գրանդ քենդի” գործարանում /ֆոտո/

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի “Գրանդ քենդի” գործարանում: Այս պահին երկու տասնյակից ավելի հրշեջներ գործարանի գրեթե ողջ անձնակազմի հետ միասին պայքարում են կրակի դեմ, սակայն այն մեծ արագությամբ տարածվում է, փոխանցում է shamshyan.com-ը:  Ըստ նախնական տեղեկություների՝ զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ ծուխը տեսանելի է քաղաքի մյուս ծայրից: Աղբյուր` shamshyan.com Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Շարմազանովը տպավորված է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը գրում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցող Սերժ Սարգսյանին այդպես էլ չհաջող­վեց հանդիպել ՌԴ նախագահ Վլադի­միր Պուտինի հետ: Չնայած այն բա­նին, որ Վլ. Պուտինն առանձնազրույցներ ունեցավ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի եւ (Բելաոուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ռազմավարական դաշնակից երկ րի ղեկավարի՝ Ս. Սարգսյանի հետ առանձնազրույց այդպես էլ չկայա­ցավ: Այս եւ մի քանի […]

ՀՔԾ-ն կղեկավարի՞ Աղվան Հովսեփյանը.Հրապարակ

Իշխանական վերնախավում արդեն կա որոշում, որ տարբեր գերատեսչություն­ների քննչական մարմինների միավո­րումից ստեղծվող նոր կոմիտեն ղեկա­վարելու է Աղվան Հովսեփյանը: Այս մասին գրում է “Հրապարակ” թերթը: Այն կձեւավորվի մինչեւ նոր տարի: Կառույ­ցը բավականին լայն լիազորություններ ու իրավասություններ է ունենալու, ինչն էլ, ըստ Աղվան Հովսեփյանի մտերիմնե­րի, բավարարում է Գառնիկիչի ամբիցիաները`մեկ “նո”-ով. Գառնիկիչն ու իր կողմնակիցները ցանկանում են, որ […]

Կնոջը շպրտել են մեքենայից՝ Ճամբարակի ոստիկանապետը ձերբակալված է.Հրապարակ

 “Հրապարակ ” թերթի տեղեկություններով,  երեկ, Ճամբարակի ոս­տիկանապետ Յուրա Գեւորգյանն ու նրա երկու տեղակալները կալանա­վորվել են: Կալանքի սանկցիան տվել է Արաբկիրի դատարանը՝ զինդատախազությունում քննվող մի գործի շրջանակներում: Նրանց առաջադրվել Է մեղադրանք՝ պաշտոնեական դիրքի չարաշահում հոդվածով: Բայց, մեր տե­ղեկություններով, խոսքը գնում Է ծեծի մասին: Կալանքի մասին լուրը ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հաստատե­ցին՝ մի վերապահումով. Յուրա Գեւորգյանն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի