09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Վրաստանը հերքել է Սիրիայի համար քիմիական զենք արտադրելու մասին լուրերը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Թբիլիսիի լաբորատորիայում քիմիական զենքի արտադրության մասինց լուրերը, որը պետք է կիրառվեր Սիրիայում. “դա հիմարություն է եւ իմաստ էլ չունի այն մեկնաբանելը”, – հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին, փոխանցում է Interfax.ru-ն: Նա նշել է, որ վերոնշյալ լաբորատորիան աշխատում է բաց եւ “միայն գիտական հետազոտությունների նպատակներով”: Լուգարի անվան […]

Մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային մարզամշակութային խաղերը

   Սեպտեմբերի 7-15-ը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Վերջինս համարվում է օիմպիական խաղերից հետո աշխարհում երկրորդը՝ իր ընդգրկման մասշտաբներով, նշանակությամբ եւ տեղի են ունենում օլիմպիական խաղերին նախորդող տարում : Այս խաղերին մասնակցում են պետություններ՝ եւ ոչ թե անհատներ: Սեպտեմբերի 7-ին Նիցցայի Մասսենա հրապարակում տեղի ունեցավ միջոցառման բացման հանդիսավոր արարաղությունը՝ շուրջ 3500 […]

Վենդետա չի լինի /վիդեո/

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած՝ Գորիսյան արյունոտ դեպքերից հետո զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկատվություն, ըստ որի` արտերկրում բնակվող Բուդաղյանների ազգականները տեղեկացրել են, որ  եթե սպասված արդարադատությունը ուշանա, ապա այն իր տեղը կզիջի վենդետային: Այսօր պատասխանելով Henaran.am-ի հարցին Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը հերքեց այդ տեղեկատվությունը: “Գուցե այդ խոսակցությունները վախի հետևանք են, […]

Ճաշից մանանեխ… ԲՀԿ-ում թևեր չկա՞ն

՛՛Իհարկե բավարար չէ: ՀՀ օրենսդիր մարմինը ՕԵԿ և ՀՀԿ կուսակցությունները չեն: Խորհրդարանը, որպես երկրի թիվ մեկ ներկայացուցչական մարմին, գործընթացներին պետք է տեղյակ լիներ մինչև քաղաքական որոշում կայացելը: Երբ որ ՛՛Հանրապետական՛՛ որոշ գործընկերներ այս օրերին պարբերաբար հայտարարում են, թե միևնույն է՝ փաթեթը գալու էր խորհրդարան, ես կրկնում եմ, խոսքը վերաբերում է մինչև քաղաքական որոշում կայացնելը երկրի […]

Ռուսաստանը որեւէ քաղաքական գործարք չի կնքի Սիրիայի մեջքի հետեւում. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սիրիացի գործընկեր Վալիդ Մուալեմի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Դամասկոսի արվարձանում օգոստոսի 21-ին քիմիական զենքի կիրառումը բեմադրված է եղել։ “Կան մասնագիտական գնահատականներ, որոնք տվել է միջազգային հանձնաժողովի անդամ Կառլա դել Պոնտեն։ Նա տվյալներ ունի այն մասին, որ քիմիական նյութերը կիրառել են զինյալները։ Կան փաստեր, որոնք վերաբերում են օգոստոսի 21-ի իրադարձություններին, […]

Հետապնդել են նախախորհրդարանի անդամին

Այսօր առավոտյան Նախախորհրդարանի անդամ Իրինա Ղափլանյանի` “Բլուր” կոչվող թաղամասում գտնվող տան մոտ անհայտ անձինք “հերթապահել են” Տոյոտա Կարոլա մակնիշի սեւ գույնի 006 ՈՈ 01 պետհամարինիշի ավտոմեքենայով: Ժամը 08:35 րոպեին, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը երեխայի հետ իր ավտոմեքենայով դուրս է եկել բակից, նշված ավտոմեքենան սկսել է հետապնդել նրան: Հետապնդումը չի դադարեցվել անգամ այն ժամանակ, երբ Ի. […]

Ոստիկանության պատվիրակությունը մեկնեց Աստանա

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներին ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքին, մինչեւ 2020 թ. ՆԳ նախարարությունների […]

Փոխադարձ սեր

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր ծննդյան 55-ամյակը նշելու է ընտանիքի, հարազատների եւ ընկերների հետ: Այս մասին henaran.am-ին տեղեկացրին ոստիկանության մեր աղբյուրները: Առավոտյան խորհրդակցության ժամանակ աշխատակիցները շնորհավորել են Վլադիմիր Գասպարյանին, որից հետո անցել են աշխատանքի:  Այն հարցին, թե ինչ են նվիրել ոստիկանության աշխատողները իրենց ղեկավարին, մեր աղբյուրը ասաց. “Ինքը նվեր է մեզ համար, մենք նվեր ենք […]

Մեծ Բրիտանիայի վարչապետը գաղտնի փաստաթղթերը մոռացել է գնացքում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը բաց վիճակում մոռացել է իր նախարարական քեյսը՝ գաղտնի փաստաթղթերով գնացքում, տեղեկացնում է newsru.com–ը: Անհայտ քաղաքացին Լոնդոն–Էդինբուրգ գնացքում, որում եղել է նաև Քեմերոնը, արել է լուսանկար, որում պատկերված է կարմիր քեյս՝ “վարչապետ” գրությամբ։ Մեծ Բրիտանիայում նման քեյսերն օգտագործվում են գաղտնի աշխատանքային փաստաթղթերի տեղափոխման համար։ Լուսանկարում երևում է, որ փոքրիկ ճամպրուկն առանց հսկողության դրված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված