14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վենդետա չի լինի /վիդեո/

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած՝ Գորիսյան արյունոտ դեպքերից հետո զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկատվություն, ըստ որի` արտերկրում բնակվող Բուդաղյանների ազգականները տեղեկացրել են, որ  եթե սպասված արդարադատությունը ուշանա, ապա այն իր տեղը կզիջի վենդետային:

Այսօր պատասխանելով Henaran.am-ի հարցին Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը հերքեց այդ տեղեկատվությունը:

“Գուցե այդ խոսակցությունները վախի հետևանք են, այսինքն` իրենք ուզում են դա ասեն, որպեսզի ինչ-որ չափով իրենց ապահովագրեն”,-ասաց փաստաբանը նկատելով, որ նման մտադրություն ունենալու դեպքում Բուդաղյանները չէին ապավինի  փաստաբանի աջակցությանը:

“Վենդետան գոյություն ուներ մինչև պետությունների ձևավորումը, դրանից հետո վենդետայի պարտականությունները իրենց վրա վերցրեցին պետությունները: Պետություններն են  հանցագործներին, մարդասպաններին ըստ իրենց արժանիքների հատուցում: Էն աստիճան, որ տուժողը իրեն բավարարված է զգում ”,-հավելեց Հայկ Ալումյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ