20 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հետապնդել են նախախորհրդարանի անդամին

Այսօր առավոտյան Նախախորհրդարանի անդամ Իրինա Ղափլանյանի` “Բլուր” կոչվող թաղամասում գտնվող տան մոտ անհայտ անձինք “հերթապահել են” Տոյոտա Կարոլա մակնիշի սեւ գույնի 006 ՈՈ 01 պետհամարինիշի ավտոմեքենայով:

Ժամը 08:35 րոպեին, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը երեխայի հետ իր ավտոմեքենայով դուրս է եկել բակից, նշված ավտոմեքենան սկսել է հետապնդել նրան: Հետապնդումը չի դադարեցվել անգամ այն ժամանակ, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը ակնհայտ նշաններ է ցույց տվել, որ ինքը նկատել է իրեն հետեւող մեքենան: Հետապնդումը տեւել է շուրջ 15 րոպե եւ դադարեցվել է, երբ Ի. Ղափլանյանի ամուսնու ավտոմեքենան հասել է Բաղրամյան պողոտա:

 

Նախախորհրդարանի քարտուղարություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ