Շարունակվում են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-ին նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին շարունակեց հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների հետ: Պանամայի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգայի հետ հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը քննարկեց երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները։ Երկուստեք նշվեց, որ մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրումը կնպաստի փոխգործակցության հաստատմանը։ Անդրադառնալով Պանամայի խորհրդարանի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ […]