21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երիտխորհրդարանն առաջարկում է փոխել Հայաստանի հիմնը

Երիտխորհրդարանի ներկայացուցիչներ Տաթևիկ Խանաղյանը, ԵՊՀ իրավագիտության մագիստրանտ Տիգրան Խաչիկյանը և Երիտ Խորհրդարանի նախագահող Նարեկ Հովհաննիսյանը նախագիծ են ներկայացրել փոխելու ՀՀ հիներգը: Նրանք ոչ թե ուզւոմ են Միքայլե Նալբանդյանի “Մեր հայրենիքի” փոխարեն այլ երգ հնչի, պարզապես փոխել որոշ բառեր:

“Մասնավորապես առաջին քառատողի “Ազատ, անկախ Հայաստան”-ը փոխվի “Վերածնված” բառով, իսկ երկրորդ քառոտղը առաջարկում ենք հանել: Այն աղջկա շուրթերից հնչող քառատող է, որը հարիր չի մեր զինվորներին”,-ասաց Տաթեւիկ Խանաղյանը;

Պատասխանելով հարցերին՝ նա հերքեց, որ սա պատվեր է եւ կապ չունի  Մաքսային միությանը անդամակցելու հետ:

Նարեկ Հովհաննիսյանի խոսքով երիտխորհրդարանի պետա-իրավական հանձնաժողովը դեռ չի քննարկել նախագիծը եւ հստակ չի կարող ասել, թե ինչպես է կատարվելու փոփոխությունը:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Խաչիկյանն էլ իր հերթին ասաց, որ գուցե սա պատվեր է, սակայն “ժողովրդի պատվերն է”: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ