27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մոնիկա Ավանեսյանը կներկայացնի Հայաստանը

Առաջին ալիքի ուղիղ եթերում կայացավ “Մանկական եվրատեսիլ- 2013”-ի հայաստանյան ընտրական փուլը եւ հայտնի դաձավ մրցույթին Հայաստանը ներկայացնող պատանի արտիստի անունը:

Կիեւում նոյեմբերի 30-ին կայանալիք մրցույթում Հայաստանը կներկայացնի 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը՝ “Շոկո ֆաբրիկա” երգով:

Հիշեցնենք, որ Առաջին ալիքի “Մանկական եվրատեսիլ” երգի մրցույթի ստեղծագործական խումբը ստացել էր մասնակցության 82 հայտ, որից 12-ը ընտրվել էր ազգային նախընտրական փուլում ներկայանալու համար:

Հաղթողի անունը որոշվեց պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստաքվեարկության արդդյունքներով՝ 50/50 հարաբերակցությամբ: Ժյուրիի կազմում էին երգչուհի Սյուզան Մարգարյանը, երաժշտագետ Նաիրա Գյուրջինյանը, երգահան Արա Գեւորգյանը, երաժիշտ, գործիքավորող Արա Թորոսյանը:

Ժյուրիի որոշմամբ՝ տրվեցին նաեւ խրախուսական մրցանակներ: 2-րդ տեղը գրաված մասնակիցներ Դավիթը եւ Էռնան հնարավորություն ստացան մեկնելու Կիեւ եւ հայտարարելու Հայաստանի կողմից տրվող միավորները: Իսկ ահա 3-րդ տեղը գրաված “Happy day” խումբը հնարավորություն ստացավ նկարահանվելու Առաջին ալիքի կողմից պատրաստվող մանկական երաժշտական սերիալում:

Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը:

Առաջին ալիքը շնորհակալություն է հայտնում նախընտրական փուլի բոլոր մասնակիցներին եւ շնորհավորում Մոնիկա Ավանեսյանին՝ մաղթելով նրան հաջողություն մրցույթի հետագա պայքարում:

Հաղթող մասնակցի ելույթին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետեւյալ հղումով http://www.youtube.com/watch?v=IEsqnjZt4dg:

 

Առաջին ալիք

 Հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ