02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 21, 2013

Պզոյի համագործակցությունը ստացվեց. նա ազատ արձակվեց. Չորրորդ իշխանություն

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի թանի օր առաջ ազատ է արձակ­վել ՛՛հայկական մաֆիա՛՛ որակումր ստացած հանցավոր խմբի պարագլուխ Արմեն Ղազարյանը՝ Պզոն, ով ոչ վաղ անցյալում ՛՛օրենքով գողի՛՛ համարում ուներ: Հիշեցնենք, որ Նյու Յորքի Դաշնային դատարանը Պզոյին դատապարտել էր 37-ամսվա ազատազրմկան, իսկ գործով նրա ՛՛ենթականերին՛՛’ ավելի մեծ պատշաչափերի էին արժանացրել: Այս պատմության սկզբում կարծիր կար, որ Պգոյին […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Նախագահը ջերմորեն ողջունել է հայ ժողովրդի լավագույն ու անկեղծ բարեկամներից մեկին՝ բարոնուհի Քոքսին, ով արդեն 80-րդ այցելությունն է կատարում Հայաստան և Արցախ: Նշելով, որ բարոնուհու առաջին այցելությունից անցել է ավելի քան […]

Երշիկն էլ թանկացավ. Հայկական ժամանակ

Հերթական ապրանքախումբը, որ վերջին օրերին սահուն թանկանում է հայաստանյան խանութներում՝ մսամթերքն է, մասնավորապես երշիկեղենը։ Երեւանի մի քանի խանութներում թերթի թղթակցին հայտնել են, որ մսամթերքը թանկացրել են արտադրողները։ Մսամթերք արտադրող ՛՛Աթենք՛՛ ձեռնարկությունում հաստատել են, որ իրենց մոտ երշիկեղենը թանկացել է դեռեւս երկու օր առաջ։ Մեկ այլ ընկերությունում՝ ՛՛Բեկոն Պրոդուկտ ՍՊԸ՛՛-ում, նույնպես հաստատեցին այդ տեղեկությունը, նշելով, որ […]

Էդվարդ Նալբանդյանի վատիկանյան օրակարգից

Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիին: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև սերտ հրաբերություններ են հաստատված, ձևավորված է արդյունավետ համագործակցություն բարի ավանդույթներով՝ հիմնված ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի վրա։ Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղարը ողջունեց և կարևորեց Վատիկանում Հայաստանի դեսպանության […]

“Երիտթուրքերի ռասիստական քաղաքականությունը հանգեցրեց Հայոց ցեղասպանությանը”

Սեպտեմբերի 19-ին Պրահայի Բուբնի երկաթուղային կայարանի կառամատույցում տեղակայված վագոնում անցկացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված երեկո` հրեական մշակույթի ‚‚9 Դարպաս‚‚ 14-րդ միջազգային փառատոնի ‚‚Գնացք Լուստիգ,հույսի գնացք‚‚ ծրագրի շրջանակներում։ Այս փառատոնը մեկ տարի առաջ կազմակերպել էր նաեւ ‚‚Մուսա լեռներ‚‚ միջազգային գիտաժողովը‚ որին մասնակցեց ամերիկաբնակ պրոֆեսոր Շամասյանը‚ իսկ անցյալ տարի բեմադրվեց հայտնի դրամատուրգ Առնոշտ Լուստիգի ‚‚ Աղոթք Կատերինա Հորովիցովայի […]

Ասել են՝ մոռացիր. Հրապարակ

Որդուն ու Զարզանդին ազա­տելուց հետո Լիսկայի ին­դուլգենցիան շարունակվում է մի քանի ուղղություններով, նա ոչ միայն դատի է տվել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին’ իր պատիվն անարգելու համար, այլեւ սկսել է բուռն տնտեսական գոր­ծունեություն ծավալել: Մաքսիմ Հակոբյանին իր հայտնի հանքը վաճառելուց հետո նա հենց այդ հանքի կողքին գնել է նոր հանք, որտեղ, սակայն, Բուդաղյանների հետ ընդհարումից […]

Նոր կառույց` Աղվան Հովսեփյանի համար. Ժամանակ

“Ժամանակի” տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար նոր կառույց ստեղծել, որպեսզի նրան նշանակեն ղեկավար: Այս մասին գրում է Այդ կառույցը լինելու է մի հսկա քննչական մարմին, որն իր մեջ է միավորելու քննչական բոլոր կառույցները: “Առայժմ պարզ չէ, թե պաշտոնատար անձանց հետ կապված քրեական գործերը քննող Հատուկ քննչական ծառայությունը նույնպե՞ս […]

Նոր մանրամասներ Խորվաթիայում Արա Աբրահամյանի տանը տեղի ունեցած հայ-ռուսական ՛՛Խորհրդավոր ընթրիքից՛՛. Հրապարակ

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Խորվաթիայում Արա Աբրահամյանի տանը տեղի ունեցած հայ-ռուսական ՛՛Խորհրդավոր ընթրիքից՛՛: ”Ընթրիքին մասնակցող” ռու­սական կողմը Մաքսային միությանն անդա­մակցության դետալների քննարկումից հետո մի հարց էլ է բարձրացրել’ կադրային հարցե­րը բացառապես հայկական կողմի իրավասու­թյան հարց են, թեեւ իրենց համար խիստ անցանկալի է երկու մարդու’ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի պաշտոնավարման […]

Օսիկյանը, թե Բադալյանը. Ժողովուրդ

ՀՀ գլխավոր դատախազի երկու հավա­նական թեկնածուները միանշանակ չեն ընկալվում իրավապահ համակար­գում: Ու թեեւ դեռ պաշտոնապես ոչինչ հայտնի չէ, այնուամենայնիվ, եւ Արթուր Օսիկյանի, ե’ւ Հրաչյա Բայադլյանի մասին բացասական հնչերանգներով կարծիքները սկսել են դաշտում տարած­վել առավել մեծ արագությամբ: …Համառ լուրեր են շր­ջում, թե ՀՀ ապագա գլխավոր դատախազը լինելու է Երեւան քաղաքի գործող դա­տախազ Հրաչյա Բադալյանը: Այս լուրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի