02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 21, 2013

Սահակաշվիլիի հրապուրանքը փոխանցվել է Յուշչենկոյին

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն միասին Վրաստանում մասնակցել են խաղողի բերքահավաքին: Բերքահավաքից հետո, սովորության համաձայն, Սահակաշվիլիի բոլոր հյուրերը ոտքերով խաղող են ճզմել` գինի սարքելով: Նրանք դա արել են հին վրացական երգերի ներքո, փոխանցում է INTERFAX.RU-ն:

Գեներալ Մանվելին կվիրահատեն

Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը Անկախությանը օրն առաջինը կայցելի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու  իր զոհված ընկերներին: “Այստեղից էլ գնալու ենք  Էջմիածին: Այնտեղ էլ զոհվածների հուշահամալիր կայցելի, որից հետո ԵԿՄ Էջմիածնի կառույցում պարգեւատրման արարողություն կլինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գեներալի օգնական Վարդան Վարդանյանը: Ինչ վերաբերում է Գրիգորյանի առողջությանը, ապա առաջիկայում գուցե թեթեւ վիրահատության կարիք […]

Սերժ Սարգսյանն այցելել է “Եռաբլուր” զինվորական պանթեոն

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է “Եռաբլուր” զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Տեղեկացնում են նախագահի նանլո գրասենյակից: 

Միջոցառումներ քաղաքի տարբեր համայնքներում

ՀՀ անկախության տոնի կապակցությամբ մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տոնական միջոցառումներ: Նոր Նորք վարչական շրջանում Անկախության օրը նշվել է համերգային մեծ ծրագրով, որին մասնակցել են երաժշտական դպրոցների և մշակույթի կենտրոնի սաները: Գայի արձանի հարակից հատվածում կազմակերպվել է նաև ձեռարվեստի և նկարչական աշխատանքների ցուցադրություն: Արաբկիր վարչական շրջանի  Վահագն Դավթյանի անվան զբոսայգում տոնական միջոցառումանը ներկայացվել է […]

Հանրային խորհուրդը հանդիպելու է վարչապետի հետ

Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ:   ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Հանրային խորհրդի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:   Վազգեն Մանուկյանն առաջարկել է վարչապետի հետ հանդիպմանը քննարկել Մաքսային միությանն անդամակցելու հարցը, դրա տնտեսական ու քաղաքական բաղադրիչները` միաժամանակ քննարկելով  ԵՄ Ասոցացման […]

Ամոյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ: Բրոնզե մեդալի համար պայքարում Ամոյանը 5 – 4 հաշվով հաղթեց ԱՄՆ – ի ներկայացուցիչ Սպենսեր Թոմաս Մանգոյին: Իսկ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց ԿԺԴՀ -ի ներկայացուցիչ Վոն Չուլ Յուն:

Համոզված է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ՝ ՛՛Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի կապակցությամբ։ 22 տարի առաջ այս օրը  հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման և  պատմական արդարության վերականգնման սկիզբ դրվեց և մեր ժողովուրդը ձեռնամուխ եղավ սեփական պետության կայացման, ամրապնդման, հզորացման  ու զարգացման գործընթացին: Հաղթահարելով անկախության կայացման առաջին տարիների դժվարությունները՝ […]

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր, տեղական ժամանակով ժամը 06.16-ին Թուրքիայի տարածքում, Վան քաղաքից 26 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Զոհերի կամ ավերածությունների մասին առայժմ չի նշվում:

Ով է ազդում նախագահի որոշումների վրա. Ժողովուրդ

“Ժողովուրդի” տեղեկություններով` ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմա­տար Ժ. Փեննինգթոնի հետ զրույցում Միխայիլ Բաղդասարովն անկեղծացել է’ ասելով, թե ինքը, կապված լինելով նաեւ մտերիմ-ընկերական հարաբերություններով, եր­կար ու դժվար է կողմնորոշվում, թե Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապա­տից ով է կարողանում ազդել նրա վրա կարեւոր որոշումների կայացման գոր­ծում: Գործարարը նկատել է, որ քաղա­քական հարցերում U. Սարգսյանը խորհուրդներ չի ընդունում: Հիշեցնելով վարչապետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի