11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Համոզված է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ՝

՛՛Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի կապակցությամբ։

22 տարի առաջ այս օրը  հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման և  պատմական արդարության վերականգնման սկիզբ դրվեց և մեր ժողովուրդը ձեռնամուխ եղավ սեփական պետության կայացման, ամրապնդման, հզորացման  ու զարգացման գործընթացին:

Հաղթահարելով անկախության կայացման առաջին տարիների դժվարությունները՝ մենք այսօր վստահորեն կանգնած ենք ժողվրդավարությունը որպես զարգացման ուղի ընտրած և դրանով առաջնորդվող աշխարհի կայուն զարգացող երկրների շարքում։ Մեր երազանքների երկիրն ունենալու համար, սակայն, դեռ անելիքներ ունենք, ունենք բոլորս ու մեզանից յուրաքանչյուրը,  քանզի հզոր ու բարեկեցիկ երկիր ունենալը բոլորիս ցանկությունն է:

Մեր ժողովուրդն իր դարավոր պատմությամբ ապացուցել է, որ ընդունակ է հաղթահարելու ցանկացած դժվարություն և ես համոզված եմ, որ ի վերջո մենք ունենալու ենք  մեր երազած հզոր, նաև բարեկեցիկ հայրենիքը:

Շնորհավորելով մեր երկրի թերևս ամենակարևոր տոնի՝ Անկախության օրվա  կապակցությամբ,  բոլորիս խաղաղություն ու ստեղծագործ աշխատանք եմ մաղթում՝ հանուն մեր երկրի ու մեր սերունդների անհոգ ապագայի:  

 Երևանի քաղաքապետ ՝  Տարոն Մարգարյան՛՛:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ