Ով է ազդում նախագահի որոշումների վրա. Ժողովուրդ
“Ժողովուրդի” տեղեկություններով` ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ժ. Փեննինգթոնի հետ զրույցում Միխայիլ Բաղդասարովն անկեղծացել է’ ասելով, թե ինքը, կապված լինելով նաեւ մտերիմ-ընկերական հարաբերություններով, երկար ու դժվար է կողմնորոշվում, թե Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից ով է կարողանում ազդել նրա վրա կարեւոր որոշումների կայացման գործում: Գործարարը նկատել է, որ քաղաքական հարցերում U. Սարգսյանը խորհուրդներ չի ընդունում: Հիշեցնելով վարչապետի նշանակման հարցում իր անուշադրության արժանացած խորհուրդը, Բաղդասարովը խոստովանել Է, որ այլեւս երբեք չի կրկնի նույն բանը:
Գործարարը հանդիպման ժամանակ ուշագրավ մի բան Է բացահայտել. ըստ նրա’ երբ ինքը մի անգամ հրապարակային քննադատել է վւսրչապետին, Ս. Սարգսյանն անմիջապես կանչել է իր մոտ եւ պատվիրել “ուղղել սեփական հայտարարությունները”:
Օլիգարխի մեկնաբանությամբ, եթե նույնիսկ նախագահի փեսան կարող Է խորհուրդ տալ նրան, ապա որեւէ մեկը չի կարող նրան ասել սխալների մասին:
Ս. Բաղդասարովի համոզմամբ’ Սարգսյանը “միայնակ գայլ է”, որն ունի ընդամենը մի քանի մտերիմ ընկեր կամ գործընկեր: Չնայած ունի հավատարիմ կոլեգաներ դեռեւս Դարաբաղյան պատերազմի օրերից, բայց նույնիսկ նրանք հազվադեպ մուտք ունեն նրա մոտ: Նա շարունակաբար նոր ծանոթությունների խմբեր է փնտրում եւ անընդհատ փոփոխում իր հարաբերությունների օբյեկտներին:
Ստացվում է, որ U. Սարգսյանը ծանոթությունների որոշակի մակարդակի վրա երկար ժամանակ չի ծախսում: Արդ, մտերիմ-ընկերական շրջանակը ներկայացնող Բաղդասարովը պնդել է, որ “նախագահը որոշում կայացնում Է ինքնուրույն եւ միանձնյա”:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: