Նոր մանրամասներ Խորվաթիայում Արա Աբրահամյանի տանը տեղի ունեցած հայ-ռուսական ՛՛Խորհրդավոր ընթրիքից՛՛. Հրապարակ
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Խորվաթիայում Արա Աբրահամյանի տանը տեղի ունեցած հայ-ռուսական ՛՛Խորհրդավոր ընթրիքից՛՛:
”Ընթրիքին մասնակցող” ռուսական կողմը Մաքսային միությանն անդամակցության դետալների քննարկումից հետո մի հարց էլ է բարձրացրել’ կադրային հարցերը բացառապես հայկական կողմի իրավասության հարց են, թեեւ իրենց համար խիստ անցանկալի է երկու մարդու’ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի պաշտոնավարման հարցը: Թերթի տեղեկություններով՝ վարչապետի մտերիմներից Նավասարդ Կճոյանն էլ իր հերթին բավականին հին ու ջերմ հարաբերություններ ունի ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի հետ, նրանց ծանոթացրել է դեռ Վազգեն Սարգսյանը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: