Օսիկյանը, թե Բադալյանը. Ժողովուրդ
ՀՀ գլխավոր դատախազի երկու հավանական թեկնածուները միանշանակ չեն ընկալվում իրավապահ համակարգում: Ու թեեւ դեռ պաշտոնապես ոչինչ հայտնի չէ, այնուամենայնիվ, եւ Արթուր Օսիկյանի, ե’ւ Հրաչյա Բայադլյանի մասին բացասական հնչերանգներով կարծիքները սկսել են դաշտում տարածվել առավել մեծ արագությամբ:
…Համառ լուրեր են շրջում, թե ՀՀ ապագա գլխավոր դատախազը լինելու է Երեւան քաղաքի գործող դատախազ Հրաչյա Բադալյանը: Այս լուրը գլխավոր դատախազությունում անասելի ՛՛ծանր են տարել՛՛: Ըստ մասնագետների՝ Բադալյանը մեղադրանքները ծանրացնելու հակումներ ունի, ու նրա հետ աշխատելը շատ դժվար Է: Հավանաբար, այդ նշանակումից հետո շատերը ստիպված կլքեն դատախազությունը:
Բադալյանը վերջին շրջանում ջերմացրել Է հարաբերությունները նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծւսռուկյանի հետ:
Թերթին հայտնի է դարձել, որ Բադալյանը նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հովանավորությունն է վայելում, ու քանի որ ՍԴ Նախագահի խոսքը Սերժ Սարգսյանը երբեմն ընդունում է, գործի է դրվել նաեւ այս ՛՛լոբբիստակւսն խողովակը՛՛:
Ինչ վերաբերում է ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին, ապա նրան եւս դատախազությունում ՛՛գրկաբաց՛՛ չեն սպասում:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: