02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 16, 2013

Կենդանիներն ու մարդիկ հյուրի կարգավիճակում. “Դինգո” թիմը բացեց իր գրասենյակը

Սեպտեմբերի 15–ին Բյուզանդի 107 հասցեում տեղի է ունեցել “Դինգո” կենդանասեր կամավորների գրասենյակի՝ “Dingo & Daisy Studio”–ի բացումը։ Բացման արարողությանը ներկա էին թիմի կամավորները, արվեստի ներկայացուցիչներ և ուղղակի հետաքրրքրվող քաղաքացիներ, ովքեր տեղեկանալով, որ թիմն այսուհետ գրասենյակ է ունենալու մեծ գոհունակություն և համագործակցելու պատրաստակամություն էին հայտնում։ Իր խոսքում թիմի կամավոր, ռեժիսոր Դավիթ Սարգսյանը նշել է, որ այսուհետ […]

Կամ դատարկ է, կամ քյաբաբի հոտ է գալիս՝ Ամիրխանյանի մեղքն է /վիդեո/

Կոմպոզիտոր Արամ Սաթյանը կարծում է, որ Ռոբերտ Ամիրխանյանի կողմից ղեկավարվելու տարիներին Կոմպոզիտորների միությունը մի շարք բացթողումներ է գրանցել: Կոմպոզիտորի կարծիքով` երաժշտական դաշտում ի հայտ են եկել մի շարք նորելուկ “կոմպոզիտորներ”, որոնք չեն կարող պատասխանել անգամ  2 մասնագիտական հարցի: Henaran.am-ի հետ զրույցում Արամ Սաթյանը տարանջատեց կոմպոզիտորի և ինքնուս ստեղծագործողի սահմանումը: “Նախ և առաջ կոմպոզիտորը պետք է […]

Ահաբեկչության արդյունքում երեք ոստիկան է մահացել

Չեչնիայում ոստիկանության շենքի մոտ ահաբեկչություն է իրականացվել, ինչի արդյունքում երեք ոստիկան է մահացել, փոխանցում է interfax.ru-ն: Կեսգիշերին մոտ պայթուցիկ սարքերով լի մեքենան փորձել է տարածք ներխուժել: “Հերթապահ ոստիկանը տեսել է կասկածելի մեքենան, արգելակող սարքն է միացրել, եւ ահաբեկիչը չի կարողացել ոստիկանության տարածք մտնել: Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանության շենքի մոտ”,- նշել է կայքի աղբյուրը: 

Կայացավ երիտասարդական նվագախմբի եւ Սերգեյ Խաչատրյանի համերգը

Սեպտեմբերի 15-ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում, որը նվիրված է մեծ կոմպոզիտորի 110-ամյա հոբելյանին, կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) եւ բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը։ Լեփ-լեցուն դահլիճում իսկական խաչատրյանական տոն էր։ Առաջին անգամ նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի Հանդիսավոր պոեմը, իսկ Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ հնչեց Խաչատրյանի […]

Զինվորին ծառայակիցն է սպանել

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության  քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը,  երեկ՝  սեպտեմբերի 15-ին, ժամը 03.10-ի սահմաններում  N  զորամասի մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մելիքի Հակոբյանի կողմից արձակած կրակոցների հետեւանքով մարմնական վնասվածքներ է  ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Կորյունի Խաչատրյանը:  Վերջինս զինվորական հոսպիտալում ժամը 05:00-ի մոտակայքում մահացել է: ՀՀ Պն […]

Իմ դեմ քարեր նետելու համար են անում. Փաշինյան

Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի հետ կապված ”Հայկական ժամանակ” օրաթերթի վերջին հրապարակումը սոցիալական ցանցերում որոշակի քննարկումներ է հարուցել եւ ոմանք առիթը օգտագործեցին իմ ուղղությամբ քարեր նետելու համար: Նրանց մի մասը սա անում է, որովհետեւ էդ գործի վրա գրել-կարդալ է սովորում, մի ուրիշ մասն էլ, ցավալիորեն, հայտնվել է ”я не читатель, я писатель” վիճակում, եւ որպես անհետաձգելի հրատապություն […]

Օլիգարխը գաղտնալսել է պաշտոնյաներին, լուսանկարել նրանց կանանց

Օրերս մամուլում հրապարակումներ եղան, որ հայտնի օլիգարխներից մեկը հատուկ արտաքին գաղտնալսող թանկարժեք սարքավորումներ է ձեռքբերել, ԱԱԾ նախկին աշխատակիցների ներգրավմամբ պրոֆեսիոնալ ՛՛խումբ՛՛ հավաքագրել եւ պարբերաբար հետեւել է որոշ պաշտոնատար անձանց :  Henaran.am-ի տեղեկություններով, երկու ամիս շարունակ ՛՛հատուկ խումբը՛՛ հետեւել է  ՛՛Հանրապետական՛՛ հայտնի պաշտոնյաներին, նրանց կանանց անցուդարձը, լուսանկարել վերջիններիս : Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել […]

Երեք գործոն … ով կմտնի կոալիցիա

”Սեպտեմբերի 3-ին նախագահը միայն Մաքսային միությանը միանալու հայտարարություն չարեց, այլ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում քաղաքականությանբ ակտիվ զբաղվողների ու հասարակության գիտակցության մեջ մտավ այն գաղափարը, որ Հայաստանի հարցերը լուծվում են դրսում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նրա խոսքով` իշխանությունները չէին ցանկանում, որ այդ գաղափարը տարածվեր, սակայն սեպտեմբերի 3-ից հետո նրանք անակնկալի […]

Բաքուն ուտում է ՛՛սեւ թուղթը՛՛ ՝ ՛՛կուտ տալով՛՛ եվրոպացիներին

Ադրբեջանական հայտնի “պերսոնա նոն գրատայի” քաղաքականության էնցիկլոպեդիան՝ “սև ցուցակը”, կարծես, որոշակի դիվանագիտական ճարպկության իմանենտություն է սկսում ձեռք բերել: Մասնավորապես, արդեն փորձ է արվում ցուցակում ներառված անձանց խրախուսանքի ձևով հանել ցուցակից, այսպիսով այն դառնում է խրախուսանքի և պատժի դիվանագիտական վարքականոն սահմանող միջնադարյան դատաստանացուցակ: Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ “սև ցուցակում” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի