24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բաքուն ուտում է ՛՛սեւ թուղթը՛՛ ՝ ՛՛կուտ տալով՛՛ եվրոպացիներին

Ադրբեջանական հայտնի “պերսոնա նոն գրատայի” քաղաքականության էնցիկլոպեդիան՝ “սև ցուցակը”, կարծես, որոշակի դիվանագիտական ճարպկության իմանենտություն է սկսում ձեռք բերել: Մասնավորապես, արդեն փորձ է արվում ցուցակում ներառված անձանց խրախուսանքի ձևով հանել ցուցակից, այսպիսով այն դառնում է խրախուսանքի և պատժի դիվանագիտական վարքականոն սահմանող միջնադարյան դատաստանացուցակ:

Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ “սև ցուցակում” ընդգրկված մարդիկ կան, ովքեր դիմել են ԱԳՆ, որպեսզի իրենց անունները հանվեն ցուցակից: Ըստ նրա՝ այդ մարդիկ /մասնավորապես՝ ՌԴ Պետդումայի անդամ Ալեքսեյ Միտրոֆանովը, “Ամերիկայի ձայնի” մոսկովյան բյուրոյի ղեկավար Ջեյմս Բրուկը, Ջոն Հոպկինսի անվան համալսարանի մի խումբ ուսանողներ և այլն/ հայտարարել են, որ հայերն իրենց խաբել են և տարել Ղարաբաղ, իսկ իրենք ճանաչում են Ադրբեջանի “տարածքային ամբողջականությունը”:

Փաստորեն, ըստ ադրբեջանցու, խեղճ արտասահմանցիները չեն իմացել, որ իրենք գնում են Ղարաբաղ, հայերն են մարդկանց մոլորեցնելով տանում այնտեղ: Սա դարձնում են իրենց “սև ցուցակից” որոշ անուններ ջնջելու արդարացման հիմք: Բաքուն այնքան և այնպիսի մարդկանց է ընդգրկել այդ չարաբաստիկ ցուցակում, ովքեր կարող են ակամայից, ի հակադրություն ադրբեջանական ղեկավարության, շատ դրական արտահայտվել Արցախի մասին, որը /հաշվի առնելով նրանց հեղինակությունը/ չի կարող որոշակի կարծիք չձևավորել /իսկ ընդհանրապես ցուցակում ընդգրկված են հարյուրավոր մարդիկ. նրանցից են՝ Մոնսերատ Կաբալյե, Բերնար Ֆուրնե, Ստանիսլավ Տարասով, Ուեյն Մերի, Օմաե Հիտոշի, Էնթոնի Հալփին, Վալերի Բուայե, Ռոբերտո Կվալյի, Դիտմար Շուման և այլ հեղինակավոր անձինք/:

Հիմա այնտեղ սկսել են հասկանալ ցուցակի զորությունը: Այդ պարտականությունը դրվել է Աբդուլաևի վրա, վերջինս էլ հանրություն նետված ինֆորմացիոն առիթի տեսքով ջանում է նաև սեփական հանրությանը PR-ով կապել ու ցույց տալ, որ այդ մարդիկ մոլորյալներ են և ադրբեջանասեր:

Դատելով Աբդուլաևի խոսքերից, կարելի է ենթադրել, որ Բաքվում այժմ նպատակ ունեն օգտագործել ցուցակը դիվանագիտական որոշակի հաշվարկով. այն մարդիկ, ովքեր որևէ ձևով կարտահայտվեն հօգուտ Ադրբեջանի “տարածքային ամբողջականության”, նրանց անունները կհանվեն ցուցակից: Միայն թե “սև ցուցակը” չդառնա երկարաժամկետ կոռուպցիայի ևս մեկ ոլորտ: 

 

Արման Սահակյան

քաղաքագետ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ