02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 16, 2013

Անդրադարձել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամների պատվիրակությանը՝ հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ջոն Ութինգդեյլի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում հայ-բրիտանական համագործակցությունը զգալիորեն ակտիվացել է և այդ գործընթացում լուրջ դերակատարություն ունեն երկու երկրների խորհրդարանականները։ Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ, խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր լրացուցիչ խթան է հանդիսանում երկու […]

ՙԵվրատեսիլի կազմակերպիչը կստուգի Ադրբեջանի՝ կաշառք տալու մասին լուրերը

Եվրոպական հեռարձակողների միությունը, որը Եվրատեսիլ մրցույթի կազմակերպիչն է, կստուգի մրցույթին Ադրբեջանի եւ մի շարք այլ երկրների կողմից կաշառք տալու մասին լուրերը, փոխանցում է lenta.ru-ն: Վերջերս շվեդական մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որտեղ Եվրատեսիլ 2013-ի ներկայացուցչական խմբի անդամներից մեկի անանուն պատմությունն էր այն մասին, որ որ մի քանի երկրների ներկայացուցիչներ փորձել են ազդել քվեարկության վրա: Հարկ է նշել, […]

Խաչիկյանը ինքը հրաժարվեց, պատճառն Օսկանյանն էր

Փաստաբանների պալատի անդամ Տիգրան Աթանեսյանից Henaran.am-ը փորձեց պարզել, թե ինչու է հրաժարվել պաշտպանել ՀՀ սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի շահերը:  Ի սկզբանե Խաչիկյանի շահերը պիտի ներակյացնեին Աթանեսյանն ու փաստաբան Ժորա Վարոսյանը: Նախաքննության ընթացքից Տիգրան Աթանեսյանը, ով ի դեպ Խաչիկյանի համակուրսեցին է, չստանձնեց պաշտպանությունը: “Ես չեմ հրաժարվել, Վազգեն Խաչիկյանը չուզեց: Հավանաբար պատճառը Վարդան Օսկանյանն […]

Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը հաղթանակով սկսեց

Բուդապեշտում այսօր մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Էդգար Ենոքյանից հետո պարտություն կրեց նաեւ 55կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Ջաբուրյանը: Վերջինս տանուլ տվեց Վրաստանի ներկայացուցիչ Գ.Էդիշերաշվիլուն: Այսօրվա մասնակիցներից ուրախացրեց միայն Եվրոպայի չեմպիոն 66կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սաֆարյանը: Վերջինս համառ պայքարում կարողացավ հաղթանակ տոնել ռումինացի Գեորգի Բուկուրի հետ գոտեմարտում:Գրանցվեվ 3-2 հաշիվը օգուտ Սաֆարյանի: Հաջորդ փուլում Դավիթ Սաֆարյանը […]

Լևոն Տեր Պետրոսյանը իրավունք չունի…/վիդեո/

Ընդդիմադիր կուսակցությունների կարգավիճակը այսօր վստահություն չի ներշնչում հանրությանը: Կարող են արդյոք քաղաքացիական նախաձեռնությունները լուրջ կուսակցություն դառնալու հեռանկարներ ունենալ,  և որն է այն կուսակցությունը,  որը ամեն դեպքում պահել է իր դիմագիծը և դեռ կարող է բարձրացնել իր կշիռը հասարակության մեջ՝ հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի հետ: “Ես քաղաքական դաշտում հիմնական շարժիչ ուժը […]

Ահազանգ ռումբի մասին. Վրաստանի խորհրդարանը էվակուացրել են

Վրաստանի խորհրդարանից տարհանել են բոլորին, քանի որ անանուն զանգ է ստացվել, որ շենքում ռումբ կա տեղադրված: Տեղում այս պահին աշխատում են համապատասխան մասնագետները: Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է՝ սեպտեմբերի 6-ի երեկոյան կրկին անհայտ անձը ահազանգել էր խորհրդարանում տեղադրված ռումբի մասին: Կեղծ ահազանգողին ձերբակալեցին, սակայն նրա անունը չի հաղորդվում: Ընդհանրապես, վերջին շրջանում […]

“Յանուկովիչի պագոնները չընկան… ամոթ է”

”Հաստատ ոչ Հայաստանի Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի որոշումը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը` ի պատասխան հարցի, թե ինչը կարող է միավորել հայաստանյան քաղաքական ուժերին` ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը: Նշենք, որ Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ  Օլեֆիրովը օրերս Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարեց, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը […]

Ասադը ստիպված կլինի հեռանալ իշխանությունից. Քերի

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստիպված կլինի հեռանալ իշխանությունից, եթե անգամ նա լիովին համագործակցի սիրիական քիմիական զենքի ոչնչացման հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, փոխանցում է interfax.ru-ն: “Ասադը կորցրել է ողջ լեգիտիմությունը”,- ասել է նա Փարիզում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: 

Առաջին կորուստը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ունեցավ իր առաջին կորուստը: Ազատ ոճային Էդգար Ենոքյանը,ով հանդես է գալիս 96կգ քաշային կարգում,12-3 հաշվով պարտություն կրեց Ալբանիայի ներկայացուցիչ Է.Շալայից: Մենամարտը ավարտվեց ժամկետից շուտ, քանզի ալբանացու առավելությունը բացահայտ էր: Բայց եթե Շալան հասնի մինչեւ եզրափակիչ, ապա Է.Ենոքյանը կարող է պայքարի մեջ մտնել բրոնզե մեդալի համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված