04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կենդանիներն ու մարդիկ հյուրի կարգավիճակում. “Դինգո” թիմը բացեց իր գրասենյակը

Սեպտեմբերի 15–ին Բյուզանդի 107 հասցեում տեղի է ունեցել “Դինգո” կենդանասեր կամավորների գրասենյակի՝ “Dingo & Daisy Studio”–ի բացումը։ Բացման արարողությանը ներկա էին թիմի կամավորները, արվեստի ներկայացուցիչներ և ուղղակի հետաքրրքրվող քաղաքացիներ, ովքեր տեղեկանալով, որ թիմն այսուհետ գրասենյակ է ունենալու մեծ գոհունակություն և համագործակցելու պատրաստակամություն էին հայտնում։

Իր խոսքում թիմի կամավոր, ռեժիսոր Դավիթ Սարգսյանը նշել է, որ այսուհետ թիմի գրասենյակում կանցկացվեն հավաքներ, հետաքրքիր միջոցառումներ, ֆոտոսեսիաներ, ինչպես նաև, ամենակարևորը՝  “Դինգո” հաղորդաշարի նկարահանումները, որոնցից ստացված ողջ հասույթն ուղղվելու է թիմի խնամքի ներքո գտնվող կենդանիների կարիքները հոգալուն։

“2008թ–ին, երբ նոր էինք սկսում, մենք գրեթե ոչինչ չունեինք։ Այսօր մենք քայլ առ քայլ առաջ ենք շարժվում։ Վստահ եմ, որ նման տեմպերով շարունակելու դեպքում մենք կհասնենք Հայաստանում անտուն կենդանիների խնդրի համակարգային ու քաղաքակիրթ լուծմանը”,– նշել է Դ.Սարգսյանը։

“Դինգո” թիմի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը բոլորին կոչ է ակտիվորեն մասնակցել թիմի աշխատանքներին և անտարբեր չլինել կենդանիների խնդիրների նկատմամբ։ 

Բացմանը ցուցադրվել է նաև “Դինգո” հաղորդաշարի նախնական հաղորդումը, անցկացվել են ֆոտոսեսիաներ, նշվել է թիմի կամավորներից մեկի շան ծննդյան 7–ամյակը, հետաքրքրվող անձանց ներկայացվել է թիմի գործունեությունն ու հետագա ծրագրերը։  

“Դինգո” թիմը 2008թ–ից կամավոր հիմունքներով զբաղվում է Հայաստանում անտուն կենդանիների հիմնախնդիրներով, մասնավորապես, ահազանգերով կենդանիներին, հատկապես վիրավոր կենդանիներին, փողոցից վերցնելով, բուժելով, ստերջացնելով և, ամենակարևորը, նրանց համար տեր փնտրելով։ “Դինգո” թիմի սկզբունքը՝ շանը երբեք փողոց չվերադաձնելն է։ 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ