02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 12, 2013

Նոր մտածելակերպ է պետք, ընդ որում՝ վարից վեր. Փաստաբանների պալատը նախագահ է ընտրում

Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ պալատի նախագահի ընտրության նախընտրական քարոզարշավին: Նրա խոսքով, առաջին անգամ է, որ նման հրապարակային քարոզարշավ կա՝ սակայն էլի թերացումներ կան: Թեկնածուները մասնավորապես չեն համաձայնվում բանավեճի: “Առաջարկեցին ինչ-որ հյուրանոցում բանավիճել՝ հենց այսօր, սակայն դա շուկա կլիներ, չէր լինի բանավիճել անելիքների եւ ծրագրերի մասին”,-ասաց […]

Մենք ցանկանում ենք խուսափել սպառազինությունների մրցավազքից. ՄԽ համանախագահը հանդիպեց հայ լրագրողներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն առաջին անգամն է Հայաստանում: Այսօր նա հանդիպեց լրագրողների հետ: Համանախագահը մասնավորապես նշեց, որ շուրջ քսան տարի է անցել հրադադարի կնքումից և այս ընթացքում բոլորս ենք հասկացել, որ տևական լուծում է անհրաժեշտ, որը կբերի խաղաղություն ու բարեկեցություն: ՛՛Այս կարգի լուծումն, ինչպես տեսել ենք բանակցային տարիների ընթացքում, հեշտ չէ, և […]

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի ճնշումը նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ

Ria.ru-ի փոխանցմամբ` Եվրամիության ղեկավարները դատապարտել են ճնշումը, որը Ռուսաստանի բանեցնում է Ուկրաինայի եւ հետխորհրդային տարածքի մյուս երկրների նկատմամբ, որոնք փորձում են ընդլայնել առեւտրային կապերը ԵՄ-ի հետ: “Մենք չենք հանդուրժի այդ երկրների ինքնիշխան ընտրությունը սահմանափակելու փորձերը: Մենք չենք կարող մեջքով շրջվել նրանց”,- նախօրեին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ամենամյա ելույթով հանդես գալով Եվրախորհրդարանում՝ Ստրասբուրգում: […]

Կշարունակեն այնքան, մինչեւ հրաժարական տան /վիդեո/

Քաղաքացիական 3 ակտիվիստներ արդեն ամիս ու կես նստացույց են անում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են  տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի  և “Երևանտրանս” ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը : Նստացույցի մասնակից քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանից  Henaran.am-ը փորձեց պարզել, թե ինչ արդյունքներ են նրանք ակնկալում և արդյոք այսպես ասած “արհամարված” վիճակը չի հոգնեցնում ու հիասթափեցնում: Սուրեն Սահակյանը վստահեցրեց, […]

Ինչու է ՛՛անհետացել՛՛ Մեհրիբան Ալիեւան. Ազգ

Ժամանակ առաջ մենք անդրադարձել էինք Մեհրիբան Ալիեւայի “անհետանալու” խնդրին: Բանն այն է, որ Իլհամ Ալիեւը շարունակում է իր “թանկագին կեսին” հեռու պահել նախընտրական քարոզչությունից: Ադրբեջանի առաջին տիկնոջ անունը ջնջված է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր մամուլից, էլեկտրոնային լրատվամիջոցներից, մի բան, որ ադրբեջանական քաղաքական ավանդույթների շրջանակներում չի տեղավորվում: Գրում է ՛՛Ազգ՛՛-ը: Սակայն եթե ուշադրություն դարձնենք հարեւան երկրից […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Այս գիշեր հարավարևելյան շրջաններում ամպամածությունն ու թույլ անձրևները կպահպանվեն: Այլ շրջաններում կդիտվի պարզ եղանակ:  Սեպտեմբերի 12-ին և 13-ին կեսօրին մոտ ամպամածության ավելացում կլինի նաև հյուսիս-արևելյան շրջաններում, […]

ՌԴ պետդուման կոչ է արել ագրեսիա չիրականացնել Սիրիայի դեմ

ՌԴ պետդուման հայտարարություն է ընդունել, որում ԱՄՆ Կոնգրեսին եւ աշխարհի խորհրդարաններին կոչ է արել թույլ չտալ Սիրիայի դեմ ագրեսիա, փոխանցում է Взгляд-ը։  Դումայի բոլոր 4 խմբակցություններն աջակցություն են հայտնել փաստաթղթին։  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու ռուսական առաջարկով պայմանավորված՝ ԱՄՆ-ն պետք է հետաձգի Սիրիային ռազմական հարված հասցնելու […]

Տարօրինակ է համարում. Առավոտ

Թերթի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ զինված ուժերում մահվան ելքով քրե­ական գործերի վերանայման հանձնաժողովից դուրս գալու մասին երկու հասարա­կական կազմակերպությունների՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի եւ ՛՛Լրագրողներ հա­նուն մարդու իրավունքների՛՛ ՀԿ-ի համա­տեղ հայտարարությունը՛ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանն ասաց. ՛՛Իմ կողմից բանակում մահվան եւ սպա­նության դեպքերի ուսումնասիրման նպա­տակով հասարակական կազմակերպու­թյան ներկայացուցիչների մասնակցու­թյամբ հանձնաժողովի ստեղծումը նպա­տակ է հետապնդում […]

Տոմսեր հանուն ԼՂՀ-ի. Ժողովուրդ

Ըստ թերթի տեղեկություննե­րի՝ գրեթե բոլոր պետական կառույցների՝ նախարարությունների եւ բուհերի աշ­խատակիցներին վերջին շրջանում պարտադրում են գնել 2000 դրամ արժո­ղության ԼՂ վիճակախաղի տոմս: Նա­խարարություններում նույնիսկ կա ցու­ցակ, որտեղ գրված է, թե որ աշխատա­կիցը քանի տոմս պետք Է գնի: Նույնն է նաեւ Հայաստանի ազգային ագրարա­յին համալսարանում: Այստեղ, օրինակ, ամբիոնի վարիչին պարտադրում են գնել 5 հատ տոմս, դասախոսին’ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի