02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 12, 2013

Արդարադատության խորհրդի անդամներն ընտրվեցին

Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց Արդարադատության խորհրդի անդամների ընտրության փակ քվեարկությունը: Երկու թեկնածուները՝ Գագիկ Ղազինյանը և Գրիգոր Բադիրյանը ընտրվեցին Արդարադատության խորհրդի անդամներ: Նշենք, որ փակ քվեարկությանը մասնակցել են 109 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Գագիկ Ղազինյանը ստացել է 92 կողմ, մեկ անվավեր և 16 դեմ ձայն, իսկ Գրիգոր Բադիրյանը` 2 անվավեր, 93 կողմ, 14 […]

Իսկ ի՞նչ է տվել մինչև հիմա Եվրոպան, բացի էտ այլասեռված բաներից, հոմոսեքսուալիզմ…

՛՛Ես միշտ գտել եմ, որ մեր միակ պարտնյորը Ռուսաստանն է՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանը: Հարցին, թե ինչ կտա Մաքսային միության անդամակցությունը Հայաստանին, նա արձագանքեց. ՛՛Իսկ ի՞նչ է տվել մինչև հիմա Եվրոպան, բացի էտ այլասեռված բաներից, հոմոսեքսուալիզմ և այլ նման բաներից՛՛: Դիտարկմանը, որ խոսքը տնտեսական առավելությունների մասին է, նա […]

Մտահոգում է ԱՄՆ-ի մշտական միջամտությունը ուրիշների խնդիրներին. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ԱՄՆ-ի քաղաքացիներին New York Times-ի էջերից: Պուտինն ասել է, որ իրեն մտահոգում է այն, որ ԱՄՆ-ի մոտ սովորական է դարձել այլ երկրների խնդիրներին ռազմական միջամտությունը: “Միթե դա բխում է ԱՄՆ-ի երկարաժամկետ շահերից: Կասկածում եմ: Աշխարհում միլիոնավոր մարդիկ ավելի հաճախ ի դեմս ԱՄՆ-ի սկսել են տեսնել ոչ թե դեմոկրատական երկիր, […]

“Հարձակումները նպատակ ունեն համատեղ ջանքերով ահաբեկել ցուցարարներին”

Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակումները բացահայտելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:   Հարգելի պարոն Գասպարյան և պարոն Շահինյան.   Այս նամակով ես մեր խորին մտահոգությունն եմ հայտնում՝ կապված վերջին երեք շաբաթների ընթացքում […]

Աշխարհում բոլոր դատախազները նույնն են

՛՛Մաքսային միությունը մեզ կդարձնի շատ մրցունակ, որովհետև Բելառուսի և Ռուսաստանի շուկաներն ահավոր մեծ են Հայաստանի համար, և մեր ապրանքները, որոնք արտահանում ենք, կդառնան մրցակից: Իմ կարծիքով չի լինի ավելացրած արժեքի հարկը, և մենք կունենանք որոշակի զարգացումներ՛՛,- այսօր ԱԶգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Անդրադառնալով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությանը, թե […]

”Ֆիլեն ո՞վ ա”. ԲՀԿ-ական պատգամավորը մի կերպ Ֆյուլեին ‘ ‘ տեղը բերեց”

”Ֆիլեն ո՞վ ա՛՛,-ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր այսպես արձագանքեց լրագրողներին, երբ նրանք հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերում ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությանը, թե Հայաստանը չի կարող շարունակել և, և-ի քաղաքականությունը: Երբ լրագրողները ասացին, թե ում մասինէ  խոսքը և ինչ է ասել Շ. Ֆյուլեն, Խաչատրյանն արձագանքեց. ՛՛Ֆյուլեին լսեմ, որ ի՞նչ անեմ՛՛: Ապա անդրադառնալով Մաքսային […]

Փոքրիկ Սերժը քույրիկ ունեցավ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 12-ին թոռ է ունեցել: ”Էրեբունի” բ/կ-ում քիչ առաջ ծնվել է Հայկ Խաչատրյանի եւ Սաթենիկ Սարգսյանի դուստրը: Այդ մասին Henaran.am-ին տեղեկացրին “Էրեբունի ” բժշկական կենտրոնից: Երեխան Սաթենիկ Սարգսյանի և Հայկ Խաչատրյանի երկրորդ բալիկն է: Henaran.am-ը առիթ ունեցել է անդրադառնալ նրանց որդուն՝ փոքրիկ Սերժին: Henaran. am –ը շնորհավորում է փոքրիկի լույս աշխարհ […]

Ես ոչ մի բանին դեմ չեմ. Աբրահամյանը՝ խորհրդարանական համակարգի անցնելու մասին

՛՛Ես ոչ մի բանին դեմ չեմ, նման տեղեկատվություն չունեմ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ի պատասխան հարցի, թե իրական են այն լուրերը, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանն անցնելու է խորհրդարանական կառավարման համակարգի: Աբրահամյանը հայտնեց, որ կա աշխատանքային խումբ, որը զբաղվում է այդ հարցով:  

Վրացական հեռուստաընկերությունից մարդիկ տարհանվել են. ռումբի ահազանգ կա

Վրացական “Ռուսթավի 2” հեռուստաընկերույան աշխատակիցներն այսօր առավոտյան տարհանվել են: Պատճառը հեռուստաընկերության շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգն է եղել, փոխանցում է lenta.ru-ն: Հեռուստաընկերության շենքը շրջափակված է, այս պահին այնտեղ աշխատում են համապատասխան մասնագետները, ովքեր դեռեւս պայթուցիկ սարք չեն հայտնաբերել: “Ռուսթավի 2”-ի հեռարձակումը շարունակվում է նրանց այլընտրանքային ստուդիայից: Հեռուստատեսության աշխատակիցները նշել են, որ իրենց բոլոր հաղորդումները բնականոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի