20 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արդարադատության խորհրդի անդամներն ընտրվեցին

Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց Արդարադատության խորհրդի անդամների ընտրության փակ քվեարկությունը:

Երկու թեկնածուները՝ Գագիկ Ղազինյանը և Գրիգոր Բադիրյանը ընտրվեցին Արդարադատության խորհրդի անդամներ:

Նշենք, որ փակ քվեարկությանը մասնակցել են 109 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Գագիկ Ղազինյանը ստացել է 92 կողմ, մեկ անվավեր և 16 դեմ ձայն, իսկ Գրիգոր Բադիրյանը` 2 անվավեր, 93 կողմ, 14 դեմ ձայն: Քվեարկությունն անցկացվում էր Ազգային ժողովի նախասրահում` փակ քվեախցիկների մոտ:

Արդարադատության խորհրդի անդամների համար առաջադրվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի և Արդարադատության խորհրդի անդամի պաշտոնում արդեն երրորդ անգամ առաջադրվող Գրիգոր Բադիրյանի թեկնածությունը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ