08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Աշխարհում բոլոր դատախազները նույնն են

՛՛Մաքսային միությունը մեզ կդարձնի շատ մրցունակ, որովհետև Բելառուսի և Ռուսաստանի շուկաներն ահավոր մեծ են Հայաստանի համար, և մեր ապրանքները, որոնք արտահանում ենք, կդառնան մրցակից: Իմ կարծիքով չի լինի ավելացրած արժեքի հարկը, և մենք կունենանք որոշակի զարգացումներ՛՛,- այսօր ԱԶգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:

Անդրադառնալով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությանը, թե Ասոցացման համաձայնագիրը և Մաքսային միությունն իրար հետ համատեղելի չեն՝ Աղաբաբյանը նկատեց. ՛՛Մեզ պե՞տք ա ինքը, շատ բան կարող են ասել: Մենք առաջընթաց պետք է ունենանք, թե ում միջոցով, դա կարևոր չէ, և ամենակարևորը առաջին հերթին դա մեր ֆիզիկական և տնտեսական անվտանգությունն է՛՛:

Աշոտ Աղաբաբյանից լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչպես կգնահատի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործունեությունը, պատգամավորը պատասխանեց. ՛՛Աշխարհում բոլոր դատախազները նույնն են՛՛:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ