17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տոմսեր հանուն ԼՂՀ-ի. Ժողովուրդ

Ըստ թերթի տեղեկություննե­րի՝ գրեթե բոլոր պետական կառույցների՝ նախարարությունների եւ բուհերի աշ­խատակիցներին վերջին շրջանում պարտադրում են գնել 2000 դրամ արժո­ղության ԼՂ վիճակախաղի տոմս: Նա­խարարություններում նույնիսկ կա ցու­ցակ, որտեղ գրված է, թե որ աշխատա­կիցը քանի տոմս պետք Է գնի:

Նույնն է նաեւ Հայաստանի ազգային ագրարա­յին համալսարանում: Այստեղ, օրինակ, ամբիոնի վարիչին պարտադրում են գնել 5 հատ տոմս, դասախոսին’ երեք, իսկ լաբորանտին’ երկու: Իսկ տոմսի հմայքը հետեւյալն է. այնտեղ գրված է՝ մասնակցելով վիճակախաղին’ դուք կն­պաստեք ԼՂ վերաբնակեցման պետա­կան ծրագրի իրագործմանը: Նկատենք, որ տոմսի վրա չկա գրված լիցենզիայի համար, ընկերության անուն, հեռախոսահամար:

Միայն հայտնի Է, որ առաջին վիճակախաղը կկայանա դեկտեմբերի 28-ին, իսկ թե որ ժամին, կրկին պարզ չէ: Այս տեղեկությունը ճշտելու համար թերթը զրուցել է Ագրարայինի մամուլի պատասխանատու Անի Խուդավերդյանի հետ, որն ասել է. ՛՛Դրանք իրականությանը չեն համապատասխա­նում, ոչ ոք ոչ մեկի չի կարող ստիպել, որ այդ տոմսը գնի: Ով որ Ձեռք Է բերում այն, միայն մի մտայնությամբ՝ նպաստել Արցախի տնտեսության զարգացմանը՛՛:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ