20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 26, 2013

ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչին մենք վերջերս հատուկ ուշադրություն ենք դարձնում, և դա պատահական չէ. Արթուր Բաղդասարյան

Այսօր Երևանում մեկնարկած ”ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները” թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումում ելույթ ունեցավ  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց. ”Անցյալ տարին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համար մի կողմից հոբելյանական էր, մյուս կողմից` բավականին արգասաբեր` գործունեության շատ արդիական ու կենսական բնագավառների ուղղությամբ կատարված աշխատանքների առումով: Որպես դրա հետևանք, […]

Անկախ Ադրբեջանի ցանկությունից ԼՂՀ անկախությունը կայացած փաստ է. Է. Շարմազանով

 ”Անկախ Բաքվի ցանկություններից և իղձերից` Լեռնային Ղարաբաղի անկախությունը կայացած փաստ է, որն այլընտրանք չունի”: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը “Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մտադրության մասին`  ներառյալ Լեռնային Ղարաբաղը և, նույնիսկ, Հայաստանը: Որքան շուտ Ադրբեջանը հաշտվի Լեռնային Ղարաբաղի անկախության փաստի հետ, այնքան […]

Մխիթարյանը Լոնդոնում բանակցում է ”Լիվերպուլի” ղեկավարների հետ

Բրիտանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Հայաստանի ազգային հավաքականին և Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, արդեն մի քանի օր է` գտնվում է Լոնդոնում: Caughtoffside-ի տեղեկություններով` նա Tower Hill կայարանի մոտ գտնվող հյուրանոցներից մեկում բանակցում է ”Լիվերպուլի” ղեկավարների հետ իր տեղափոխության վերաբերյալ:  Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, որ լուրեր են շրջանառվում, որ այս բանակցություններն ընթանում են, սակայն ”Շախտյորի” […]

ՀՅԴ-ում ակտիվ քննարկումներ են ընթանում

Հայ հեղափոխական դաշնակցությունում ակտիվ քննարկումներ են ընթանում` սխալներն ու բացթողումներն ուղղելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար  Աղվան Վարդանյանը: ”Անկախ մեր երկրում կայացող ընտրությունների բնույթից` մենք չենք կարողացել հասարակության լայն շերտերի մեջ հավատ, մեր կողքին կանգնելու վստահություն առաջացնել: Առաջիկա մեկ տարում ճիշտ կլինի զբաղվենք մեզանով, մեր ներքին բարեփոխուներով ու վերականգնենք […]

Շփման գծում դիտարկում կանցկացվի

Հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: ԼՂՀ իշխանությունները […]

Բոլորը սպասում են նախագահի խոսքին

 ”Թվում է, թե քաղաքական ակտիվ պրոցեսները դադարել են, խորհրդարանն արձակուրդում է, հետնտրական ցիկլն ավարտվել է, և քաղաքական  հիմնական ուժերը կարծես թե դադարի մեջ են, բայց մյուս կողմից` երբեք այսքան ներքին լարվածություն չի եղել, բարոյահոգեբանական ծանր վիճակ է երկրում՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Պատգամավորի խոսքով՝ այս ֆոնին պարզ երևում է, որ կառավարության կամ […]

“Հայաստանը ընտրել է մի ճանապարհ, որը երկրին մոտեցնում է Եվրոպական Միությանը”

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների ծրագրի ղեկավար Էհտել Հալլիստեն ստորագրել են  համագործակցության հուշագիր՝ Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ-Հայաստան համագործակցության և փոխհարաբերությունների մասին ՀՀ աշակերտների և ուսանողների իրազեկվածության բարձրացման վերաբերյալ: Ներկայացնելով հուշագրի նպատակը՝ նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը նշել է, որ նախատեսվում է ՀՀ ավագ դպրոցների աշակերտների […]

Պաշտոնական ընթրիք՝ ՀՀ նախագահի պատվին Լեհաստանում

Ի պատիվ պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք: Նախագահ Սերժ Սարգսյանն իր բաժակաճառում շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, ապա անդրադարձել դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամությանը, պատմական սերտ առնչությունների վրա կառուցված միջպետկան հարաբերություններին և Լեհաստանի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ […]

Երեւանի քաղաքապետը մասնակցել է Վարշավայի “Հայկական պուրակի” անվանակոչման հանդիսավոր արարողությանը

Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Լեհաստան այցելած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության նախագահի եւ պատվիրակության մյուս անդամների հետ  մասնակցել է Վարշավայի պուրակներից մեկը “Հայկական պուրակ” անվանակոչելու հանդիսավոր արարողությանը: Պուրակի անվանակոչման որոշումն ընդունվել էր Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության: Հանդիսավոր արարողության շրջանակում Հայ առաքելական եկեղեցու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի