07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 26, 2013

Օֆշորային սկանդալի տարօրինակ կողմերը

՛՛Ես դատավոր չեմ, ծանոթ եմ բոլոր մեկնաբանություններին, բայց ակնկալել որ իրավապահ մարմինների միջոցով կպարզաբանվի խնդիրը և բլորը դրան կհավատան, անհնար է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անվան շուրջ ծագած օֆշորային սկանդալի մասին: Վարդանյանը նշեց, որ տարօրինակ բաներ […]

Ներքաղաքական կյանքում վարդագույն պրոցեսներ,արտաքին դաշտում՝ պատերազմի սպառնալիք

“Ազգային ժողովրդավարական դաշինք” կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը արդեն չի վստահում այլ պետությունների՝ Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականությանը: Այսօր  “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կոչ արեց. ”Ժամանակն է, որ հայ ժողովուրդը խելքի գա, ու զգա ում հետ ինչ հարաբերությունների մեջ է և ինչ վտանգավոր հետևանքներով են հղի, որովհետև վերջ ի վերջո Ղարաբաղյան պատմությունն էլ այն […]

Հայաստանում թմրամոլների թիվն աճել է

Այսօր թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Լրագրողների հետ հանդիպմանը Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը հայտնեց, որ ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, թմրամոլների թիվն ավելացել է: Միակ երկիրը, որտեղ այդ աճը կանգ է առել, Շվեդիան է: Հայաստանում թմրամոլների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 4332 է: Սակայն սրանք միայն այն թմրամոլներն […]

Ինչու օֆշորում չի նշել Սերժ Սարգսյանի, կաթողիկոսի անունները

Ինչու Աշոտ Սուքիասյանը օֆշորում չէր նշել Սերժ Սարգսյանի կամ կաթողիկոսի անունը, ինչն իր խոսքով` ավելի ապահով կդարձներ իր բիզնեսը: Այսպիսի հարցադրում արեց այսօր հրավիրված ասուլիսին “Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ հետախուզման մեջ գտնվող գործարար Աշոտ Սուքիայանի հայտարարությունը իրեն շատ է հետաքրքրել. “Օրինակ` ինչու նա չէր նշել այդ հաշվեհամարներում Պուտինի, Օբամայի, Հռոմի […]

Ընտրություններից հետո Սաակաշվիլիին կարող են ձերբակալել. Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ նախագահական ընտրություններից հետո նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կարող են ձերբակալել, քանի որ նա ավտորիտար վարչակարգ է ստեղծել, որի օրոք կոռուպցիան ծաղկում է ապրել, գրում է “rusnovosti.ru”-ն: Վարչապետի խոսքով` Սաակաշվիլիի կառավարման օրոք իշխանությունների բռնությունը տարածվել է ողջ երկրում` ոչնչացնելով ընդդիմությունը եւ պայմաններ ստեղծելով կոռուպցիայի ծաղկման համար: Բացի այդ, նա նշել […]

ՀԱՊԿ-ի համակողմանի կայացման աշխատանքի արդյունքը ուղղված է Եվրասիական տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը. Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել

Այսօր Երևանում մեկնարկած ՀԱՊԿ-ի “Ռազմական բաղադրիչի ձեւավորման  քաղաքական անվտանգային ուղենիշները” թեմայով 2-րդ ռազմավարական-քաղաքական ֆորումի ժամանակ, որի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը եւ “ՀԱՊԿ-ի ինստիտուտ” ոչ առեւտրային կազմակերպութունը, հնչեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:  Նախագահի ուղերձն ընթերցեց Դրաստամատ Կանայանի անվան ազգային  ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, գեներալ-մայոր Հայկ Քոտանջյանը: Երկրի ղեկավարը […]

Արտակարգ պատահար Սյունիքում

Երեկ ուշ  երեկոյան արտակարգ պատահար է գրանցվել Սյունիքի մարզում: Ողջի գետի վարարման պատճառով Կապան-Քաջարան ճանապարհի 13-րդ կմ-ում երկու կամուրջ է փլուզվել: Դրանք Ձագեձոր բնակավայրը կապում էին միջպետական մայրուղուն: Բնակավայրը մտնում է Լեռնաձորի գյուղի վարչական սահմանի մեջ: Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղը այս պահին կտրված չէ արտաքին աշխարհից, գործում է հետիոտն […]

“Մտադրությունների պայմանագիր” Երեւանի եւ Վարշավայի միջեւ

Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Լեհաստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցի հետ: Ողջունելով Տարոն Մարգարյանին՝ տիկին Գրոնկևիչ-Վալցը նախ ընդգծել է, որ հայերի և լեհերի բարեկամությունը դարավոր ամուր հիմքեր ունի, ինչն առավել սպասված և հաճելի է դարձնում Երևանի քաղաքապետին հյուրընկալելը: “Հայերի և լեհերի […]

Ինչպես են թմրամոլ դառնում

Այսօր թմրամոլության դեմ պայքարի օրն է: Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր մամուլի ասուլիսում նշեց, որ թմրամոլ դառնալու պատճառները բազմաթիվ են`անձնային առանձնահատկություննը, մանկականությունը, իրական կյանքի հաճույքներից ոչ բավարար չափով հաճույք ստանալը: “Մարդը ձգտում է հաճույքի և կախում է ստանում այդ ամենից: Սթրեսները ևս մեծ դեր են խաղում. կա մարդկանց այդպիսի պումբ, որը փորձում է փախչել խնդիրներից այլ միջոցներով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի