25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Օֆշորային սկանդալի տարօրինակ կողմերը

՛՛Ես դատավոր չեմ, ծանոթ եմ բոլոր մեկնաբանություններին, բայց ակնկալել որ իրավապահ մարմինների միջոցով կպարզաբանվի խնդիրը և բլորը դրան կհավատան, անհնար է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անվան շուրջ ծագած օֆշորային սկանդալի մասին:

Վարդանյանը նշեց, որ տարօրինակ բաներ են կատարվում:  ՛՛Այս մամուլի հրապարակումը չի եղել երեք տարբեր իրար հետ կապ չունեցող մարդկանց վերաբերյալ: Աշոտ Սուքիասյանը եկեղեցու խաչքավորն է, ինքն էլ երեկ իր հարցազրույցում ասաց, որ բազմաթիվ անգամ են ճամփորդել միմյանց հետ, մի՞շտ են խաչքավորները ճամփորդում: Սրբազանը վարչապետի երեխաներից մեկի կամ մի քանիսի քավորն է՛՛,-նշեց նա:

Պատգամավորի համար անհասականալի է նաև Սրբազանի վերջին հարցազրույցը: ՛՛Ինչու հենց Արմենպրեսով տարածվեց այս հարցազրույցը, որ կառավարական մամլո ծառայության համարում ունի: Պարզ չի՝ գրված է, թե մշակված այդ հարցազրույցը՛՛,-շեշտեց նա՝ հավելելով, որ եկեղեցին ու կաթողիկոսը պետք է հստակ իրենց դիրքորոշումը արտահայտեն, իսկ մինչև հացրի պարզաբանումը Արարատյան թեմի առաջնորդը պետք է ՛՛կողքի քաշվի՛՛: Վարչապետը ևս, ըստ Աղվան Վարդանյանի, պետք է թեկուզ ժամանակավորապես արձակուրդ մեկնի:

Ըստ նրա՝ ժողովրդավարական երկրներում այս պամտության մեկ տասներորդի առկայության դեպքւմ նույնիսկ վարչապետը հրաժարական տված կլիներ, սակայն մեր պարագայում Վարդանյանը հույս չունի, որ նման բան կլինի:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ