10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ընտրություններից հետո Սաակաշվիլիին կարող են ձերբակալել. Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ նախագահական ընտրություններից հետո նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կարող են ձերբակալել, քանի որ նա ավտորիտար վարչակարգ է ստեղծել, որի օրոք կոռուպցիան ծաղկում է ապրել, գրում է “rusnovosti.ru”-ն:

Վարչապետի խոսքով` Սաակաշվիլիի կառավարման օրոք իշխանությունների բռնությունը տարածվել է ողջ երկրում` ոչնչացնելով ընդդիմությունը եւ պայմաններ ստեղծելով կոռուպցիայի ծաղկման համար: Բացի այդ, նա նշել է, որ մինչեւ իր` իշխանության գլուխ գալը մասնավոր բիզնեսն ամբողջությամբ կառավարության ձեռքին էր, գլխավոր դատախազը դարձել էր “դրա կառավարողը եւ նրանք հաշվում էին այն փողերը, որ հավաքվում էր քաղաքացիներից եւ գործարարներից”:

Իվանիշվիլին նաեւ հայտարարել է, որ ինքը կհեռանա քաղաքականությունից` Սաակաշվիլիի` նախագահի աթոռը լքելուց անմիջապես հետո:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ