18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՅԴ-ում ակտիվ քննարկումներ են ընթանում

Հայ հեղափոխական դաշնակցությունում ակտիվ քննարկումներ են ընթանում` սխալներն ու բացթողումներն ուղղելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար  Աղվան Վարդանյանը: ”Անկախ մեր երկրում կայացող ընտրությունների բնույթից` մենք չենք կարողացել հասարակության լայն շերտերի մեջ հավատ, մեր կողքին կանգնելու վստահություն առաջացնել: Առաջիկա մեկ տարում ճիշտ կլինի զբաղվենք մեզանով, մեր ներքին բարեփոխուներով ու վերականգնենք այդ հավատը”,-ասաց նա:

Վարդանյանը շեշտեց, որ վարչապետը նաև ընդդիմությանն էր մեղադրում արտագաղթի համար, սակայն նախ և առաջ իշխանությունը պետք է իրեն նայի, ապա ընդդիմությանը քննադատի: 
”Ընդդիմությանը մեղադրում են, ասում եմ` դուրս եկեք փողոց, բայց եթե մի բան արդյունք չի տալիս…  պիտի անես մի բան, որ արդյունք կարող է տալ”,-նշեց նա:

Նա մեղադրեց նաև մտավորականներին` ասելով, որ ընդամենը մոտ երեք մտավորականի անուն կարող է  տալ, ովքեր ակտիվ քաղաքական դիրքորոշում ունեն, ովքեր ժողովրդի կողքին են: Սա էլ է, ըստ Վարդանյանի, հանգեցնում նրան, որ մենք քայլ առ քայլ կորցնում ենք մեր հոգևոր-բարոյական արժեքները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ