07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 19, 2013

Գեներալների ռոկկո սենյակում նոու-հաուս է. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, վերջին շրջանում ԱԺ գեներալիտետն ակտիվացել է, իսկ գեներալների ճոխ, ռոկոկո սենյակը նոու-հաուով է հարստացել:  ԱԺ-ում սա միակ սենյակն է, որտեղ ոչ թե ռադիո, այլ տեսահեռարձակվում են ԱԺ նիստերը, ինչպես ԱԺ միջանցքներում դրված մոնիտորների վրա։ “Թանկ հաճույք չէ. մի քանի մետր կաբել, մեծ մոնիտոր առանք-քաշինք, հիմա գեներալները սենյակում նստած ժամանակ էլ են հետեւում, թե […]

Վարչապետն ու Կճոյանը կապ չունեն օֆշորի հետ. նամակում գրել է հետախուզվողը

“Հետքը” երեկ  էլեկտրոնային փոստով նամակ է ստացել գործարար Աշոտ Սուքիասյանից: Լրատվամիջոցը հիշեցնում է,  որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում երեկ որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. […]

Տիկին Հրանուշը իզուր է փոշմանել. Ժամանակ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այս օրերին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Նա ցանկություն է հայտնել հանդիպել տեղի Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) հետ, սակայն խորհրդի անդամ, Nouvelles d’Arménie թերթի գլխավոր խմբագիր Արա Թորանյանն ու խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը հրաժարվել են հանդիպումից: Այս մասին տեղեկացնում է “Ժամանակ” օրաթերթը: Պարզելու համար, թե ինչ պատճառով […]

Ի՞նչ կտա կառավարությունը Գազպրոմին. Հայոց աշխարհ

 Հաշված օրեր հետո Հայաստանում կսկսեն գործել գազի նոր սակագները։ Ինչպես հայտնի է, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ դրանք կգործեն հուլիսի 7-ից։  Թեմային անդրադառնում է “Հայոց աշխարհը”:    Սակայն դեռ չի լուծվել գազի գնի 30 տոկոսի սուբսիդավորման ֆինանսական խնդիրը, որի փոխհատուցման պարտավորությունը ստանձնել էր կառավարությունը։ Վերջինս ամեն կերպ խուսափում է հստակեցնել այն աղբյուրները, որոնց հաշվին պետք […]

Երբ ձյաձյան է ասում, Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակն” է անդրադարձել երեկ Ազգային ժողովում կարկառուն ՀՀԿ-ականի եւ լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպին: Այս անգամ կարկառուն ՀՀԿ-ականի դերում Վարդան Այվազյանն էր: Ինչպես պարզ է դառնում համացանցում տեղադրված տեսանյութից, լրագրող Գոհար Վեզիրյանի հետ իրեն հատուկ ոճով “զրուցելիս” Վարդան Այվազյանը նրա ուղղությամբ նետում է “մի վնգստա” արտահայտությունը: Ու այդտեղ ստանում, մեղմ ասած, արժանի պատասխան՝ “բոմժ”: […]

Պղնձի գնի անկումը կազդի Հայաստանի տնտեսությա՞նը. Հայկական ժամանակ

Միջազգային շուկայում կտրուկ` մոտ 100 դոլարով նվազել է պղնձի գինը եւ մեկ տոննայի գինը կազմել 6000 դոլար: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” օրաթերթը: Ըստ թերթի,  Հայաստանի համար սա մեծ նշանակություն ունի, քանի որ պղնձի հանքաքարը արտահանվող հիմնական ապրանքատեսակներից է: Սա կարող է միայն սկիզբը լինել: Այսօր կավարտվի ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի երկօրյա նիստը, որի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի