16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ կտա կառավարությունը Գազպրոմին. Հայոց աշխարհ

 Հաշված օրեր հետո Հայաստանում կսկսեն գործել գազի նոր սակագները։ Ինչպես հայտնի է, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ դրանք կգործեն հուլիսի 7-ից։  Թեմային անդրադառնում է “Հայոց աշխարհը”:

   Սակայն դեռ չի լուծվել գազի գնի 30 տոկոսի սուբսիդավորման ֆինանսական խնդիրը, որի փոխհատուցման պարտավորությունը ստանձնել էր կառավարությունը։ Վերջինս ամեն կերպ խուսափում է հստակեցնել այն աղբյուրները, որոնց հաշվին պետք է լուծվի սուբսիդավորման հարցը։ Իսկ դա լուրջ գումար է։ Խոսքը 140-150 մլն դոլարի մասին է։ 

Ի սկզբանե պարզ էր, որ դա չէր կարող լինել պետական բյուջեի հաշվին։ Ուստի միակ տարբերակը մնում է արտաքին աղբյուրներից ակնկալվող օժանդակությունը։ 

Թե որո՞նք են արտաքին աղբյուրները, առայժմ գաղտնի են պահվում։ Ճիշտ է, գազի սուբսիդավորման խնդրի շուրջ անորոշություններն ինչ-որ չափով կարծես պարզվեցին անցած օրը Հայաստանի էներգետիկայի նախարարի եւ “Գազպրոմի” նախագահի հանդիպումից հետո։

Ինչպես հայտնում են ռուսական աղբյուրները, հանդիպման ժամանակ Ա.Մովսիսյանը եւ Ա.Միլլերը քննարկել են գազի ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման եւ “ՀայՌուսգազարդում” “Գազպրոմի” մասնաբաժինը մինչեւ 100 տոկոս հասցնելու հնարավորությունը։ Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը մտադիր է իրեն պատկանող բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը եւս փոխանցել “Գազպրոմ”-ին:

Մանրամասները թերթի ասյօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ