Երբ ձյաձյան է ասում, Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակն” է անդրադարձել երեկ Ազգային ժողովում կարկառուն ՀՀԿ-ականի եւ լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպին: Այս անգամ կարկառուն ՀՀԿ-ականի դերում Վարդան Այվազյանն էր: Ինչպես պարզ է դառնում համացանցում տեղադրված տեսանյութից, լրագրող Գոհար Վեզիրյանի հետ իրեն հատուկ ոճով “զրուցելիս” Վարդան Այվազյանը նրա ուղղությամբ նետում է “մի վնգստա” արտահայտությունը: Ու այդտեղ ստանում, մեղմ ասած, արժանի պատասխան՝ “բոմժ”:
Երեկ արդեն սոցիալական ցանցերում փորձ էր արվում հավասարության նշան դնել լրագրողի ու պատգամավորի պահվածքների միջեւ, իսկ երիտհհկական հայտնի “անձնակազմը”, հիմնականում “ֆեյքերի” միջոցով, բնականաբար լուտանքներ էր տեղում լրագրողի հասցեին:
Այդ սուպերինտելեկտուալները լրագրողին փորձում են չափել իրենց արշինով, որ եթե Վարդան ձյաձյան, կամ որեւէ այլ ձյաձյա ասում է “մի վնգստա”, ուրեմն լրագրողը պիտի գլուխը կախի ու հեռանա:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: