07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 19, 2013

Վթարի պատճառով Աջափնյակում ջրամատակարարումը կդադարեցվի

  “Երեւան Ջուր”ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 3, 4, 6, 7, 8, 10, 13, 15, 17, 19 համարների, Հալաբյան փողոցի 1, 3, 5, 7, 9, 9/1, 11 համարների, Լենինգրադյան փողոցի 2-42 համարների, Սիսակյան փողոցի 2, 4, […]

Կոմկուսի պաշտոնյային մահապատժի են ենթարկել 11 երեխաների բռնաբարության համար

Չինաստանի Յունչեն քաղաքի Կոմունիստական կուսակցության կենտկոմի նախկին փոխնախագահ Լի Սինգունին մահապատժի են ենթարկել 11 անչափահաս աղջիկների բռնաբարության համար:  Նախ դատարանը նրան մեղավոր ճանաչելով ցմահ զրկել է քաղաքական իրավունքներից, այսինքն առաջդրելու իր թեկնածությունը եւ ընտրվելու պետական կամ ռազմական պաշտոններում: Այնուհետեւ որպես պատիժ է սահմանել մահապատիժը: Լի Սինգունը ձերբակալվել է 2012-ի մայիսին: Բռնաբարությունները նա կատարել է 2011-ի 2-րդ կեսին:  […]

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները գրանցվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Աշխարհի հիշողությունում”

Հունիսի 18-ին Կորեայի Հանրապետությունում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Աշխարհի հիշողություն” ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ եւ Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է “Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը”: Հայկական հայտը համալրեց աշխարհի բոլոր մայրցամաքներից ներկայացված քարից մինչեւ ձայնային կրիչների վրա պահպանվող 299 փաստաթուղթ  պարունակող […]

Հայաստանը կստանձնի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 21-ին կայցելի Օդեսա՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով, որի ընթացքում  Հայաստանը կստանձնի կազմակերպության նախագահությունը:

Արմեն Մովսիսյանը մանրամասնում է` ինչ է դրված “Գազպրոմի” հետ բանակցային սեղանին

Ռուսական ՛՛Գազպրոմ՛՛ ընկերության հետ դեռևս ոչ մի գործարք չի կատարվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: ՛՛Որևիցե գործարք կատարված չէ: Այս պահին բանակցություններ են ընթանում: Բանակցությունների սեղանին դրված է 20 տոկոս բաժնետոմսեր տալ-չտալու հարցը, բայց բանակցությունների սեղանին դրված է ոչ միայն այդ հարցը, կան նաև […]

Տարոնը բնակարանների բանալիներ հանձնեց

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Հայաստանի  կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության անդամ, օպերային մեներգչուհի Իրինա Զաքյանին եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի մենակատար-կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գեւորգյանին: Շնորհավորելով արվետագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել եւ կարեւորել նրանց գործունեությունը հայ մշակույթն ու կատարողական արվեստը արտերկրում ճանաչելի դարձնելու գործում։ “Քաղաքապետարանը պատրաստ […]

Շարմազանովը մնաց առանց ”հարգելի մեծամասնության” /վիդեո/

Ազգային ժողովը քիչ առաջ միաձայն՝ 87 կողմ ձայնով ընդունեց ՛՛Երկրապահ կամավորների կարգավիճակ տալու՛՛ մասին օրենքի նախագիծը: Երկրորդ ընթերցմամբ օրենքն ընդունվեց: Քվերակությունից հետո ԱԺ նիստերի դահլիճը դատարկվեց: Նիստին հետևում էին միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանն ու Մարինե Մարաբյանը: Դահլիճում էին նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, […]

Ինտելիգենտ մարդը չի կարող ղեկավարել ֆուտբոլային աշխարհը` Հայրապետյանից վախենում են

Մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ Հայաստանի  ֆուտբոլի հավաքականի վերջին մրցելույթներին, որոնցից առաջին հավաքականը զիջել էր Մալթայի համեստ հավաքականին սեփական հարկի տակ, իսկ հաջորդ խաղում հաղթել Դանիայի հզոր հավաքականին: “Մալթայից կրած պարտության մասին. ինձ թվում է դա հատուկ է մեր ազգին` ծայրահեղական լինելը: Հավաքականը պարզապես արհամարհել է Մալթային, եղել են նաեւ տակտիկանական սխալներ, […]

Հայաստանը կրկին կիսաավտորիտար երկրների շարքում է` ըստ “Freedom House”-ի

“Freedom house” իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է Եվրասիայի հետկոմունիստական երկրներում ժողովրդավարության մակարդակի վարկանշային աղյուսակ, տեղեկացնում է “Ամերիկայի ձայն”-ը: Հայաստանը` 5.36 կետով, Ղրղըզստանի հետ համատեղ, “կիսաավտորիտար ռեժիմով” երկրների շարքում է դասվել: Ադրբեջանը` Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի հետ միասին, “հաստատուն ավտորիտար” ռեժիմով երկրների շարքում է: Վրաստանը եւ Ուկրաինան ներառվել են “անցումային կառավարություն կամ հիբրիդային ռեժիմ” դասակարգում:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի