19 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տարոնը բնակարանների բանալիներ հանձնեց

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Հայաստանի  կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության անդամ, օպերային մեներգչուհի Իրինա Զաքյանին եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի մենակատար-կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գեւորգյանին:

Շնորհավորելով արվետագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել եւ կարեւորել նրանց գործունեությունը հայ մշակույթն ու կատարողական արվեստը արտերկրում ճանաչելի դարձնելու գործում։

“Քաղաքապետարանը պատրաստ է մշտապես աջակցելու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն հայ մշակույթի զարգացման, ինչպես նաեւ մշակութային կյանքի աշխուժացման գործում”,- նշել է Տարոն Մարգարյանը՝ մաղթելով արվեստագետներին ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։

Իրինա Զաքյանն ու Տիգրան Գեւորգյանը շնորհակալություն են հայտնել իրենց վաստակը գնահատելու համար։

Նշենք, որ Երեւանի ավագանին հունիսի 15-ին գումարած արտահերթ նիստում միաձայն որոշում էր կայացրել Երեւան համայնքի սեփականություն համարվող բնակարանները ստեղծագործելու համար պայմաններ ստեղծելու նպատակով տրամադրել  Իրինա Զաքյանին եւ Տիգրան Գեւորգյանին:    

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ