07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 19, 2013

“Գցել են ոչ միայն “Ամերիաբանկին”, այլ նաեւ Ռուբեն Վարդանյանին” . Փաշինյանի տրամաբանությամբ

՛՛Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու՛՛ մասին նախագծի շրջանակներում իշխանության ներկայացուցիչների արած մեկնաբանությունները, ելութները, կատարած գործողությունները ստիպում են մտածել, որ այս նախագիծն ուղղակի կապ ունի օֆշորային սկանդալի հետ՛՛,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Պարզաբանելով իր այս մոտեցումը՝ նա նշեց. ՛՛Նախագծի առաջին ընթերցման ժամանակ Հովիկ Աբրահամյանը բառացիորեն հետևյալը ելույթը […]

“Հարսնաքարից”` Սյունիք, որ պատասխանատվության կանչեն իրենց ուրիշներից վեր դասողներին /վիդեո/

“Ես չեմ ուզում այն միամիտ ֆրազաները կրկնեմ, որոնք ասում են, որ օրենքի առաջ բոլորը հավասար են , որովհետև օրենքը ինքնին կարողա անհավասարության օրենք լինի՝ այսինքն` մեկին մի բան թույլ տա, մյուսին մի ուրիշ բան”,-Henaran.am-ի հետ  զրույցում ‘Հարսնաքարից” մինչև Սյունիքի հայտնի դեպքերին  անդրադարձավ հանրային խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը: Սադոյանի գնահատմամբ անկախ դիրքից ու […]

“Ցուլի տակ հորթ մի փնտրեք” /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում սկսվել է ՛՛Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային ու մաքսային արտոնություններ՛՛ տրամադրելու մասին օրենքի նախագծի քննարկումը, որն առաջին ընթերցմամբ հաստատվել է: Ընդդիմադիր պատգմավորների քննադատական ելույթներից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  ՛՛Այս քննարկումն ինձ հիշեցնում է ՛՛Հեքիաթն է կանչում՛՛ հաղորդումը, անհավանական տարբերակներ ու պատմություններ ենք լսում, թե ով ավելի […]

Սոցցանցերը վերահսկվում են գաղտնի ծառայությունների կողմից

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ` աշխարհում գոյություն չունի այնպիսի սոցցանց, որը լիարժեք պաշտպանված լինի և որից հնարավոր չլինի կորզել անձնական տվյալներ: Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ վերջերս բացահայտվել է, որ Ամերիկյան գաղտնի ծառայությունները գաղտնալսում են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը: Ամերիկացիներին հանգստացնելու համար հայտարարվեց, որ այդ գաղտնալսումները չեն վերաբերվում Ամերիկայի քաղաքացիներին և օգտագործվում են հատուկ գաղտնի […]

Փախստականների թիվն աշխարհում հասել է մաքսիմումի. ՄԱԿ

Բնակավայրն ստիպված լքող մարդկանց քանակը 2012-ին հասել է 45.2 մլն-ի: Դա վերջին 18 տարվա ընթացքում մաքսիմում ցուցանիշ է: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի զեկույցում:  “UNHCR”-ի տվյալներով` այսօր փախստական է համարվում 15.4 մլն մարդ, 937 հազարն ապաստան է փնտրում, 28.8 մլն-ը տեղահանված անձինք են: Ընդ որում, ընդգծվում է, որ զեկույցում չեն նշվել […]

Գյուղը Հասմիկից էլ թանկ է … օրենքից են խոսում /վիդեո/

Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը, երեկ, Լոռու մարզի Դսեղ այցելած մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հիշեցրեց գյուղի հուշարձաններից մեկի խնդիրը, ինչը բարկացրեց տիկին նախարարին: Ըստ գյուղապետի, Դսեղ գյուղում կա հին իշխանական գերեզմանատուն, որտեղ գտնվում է Մամիկոնյաններից Վահան իշխանի գերեզմանը, այդ գերեզմանի վրա կառուցված է հուշակոթող, որն այժմ վթարային վիճակում է: Կոթողը իր առանցքից շեղվել է 18 սմ […]

Նման բան ընդդիմությունից պահանջել, մի քիչ շատ կլինի. Զուրաբյանը` Տիգրան Սարգսյանին

”Ինքը չհասկանալով, թե ինչ է ասում, շատ լուրջ բացահայտումներ է անում: Նման բան ասելով` նա ընդունում է, որ ինքը ձախողված իշխանություն է: Եթե պրոբմելը կապված է ընդդիմության հետ, դա նշանակում է, որ իշխանություն ընդհանրապես չկա, մնում է ընդդիմությունն ինչ-որ այլընտրանք ներկայացնի: Ինքը նման մեղսակցում անում է ընդդիմությանը, ընդունում է իրենց, որպես իշխանություն, ձախողված լինելը. սա […]

Կանխվել է Սարյանի տուն-թանգարանի հրդեհը

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր կեսգիշերին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին հարակից Սարյանների ընտանիքին պատկանող բնակարանում տեղի է ունեցել հոսանքալարերի կարճ միացում: Հրշեջ ծառայության օպերատիվ աշխատանքի արդյունքում անմիջապես վթարը տեղայնացվել է և կանխվել է հրդեհի բռնկումը: Տեղեկացնում են նաև, որ մարդկային և նյութական վնասներ չկան: Այս պահին ճշտվում են վթարի պատճառները: Հիշեցնենք, որ ներկայում թանգարանում ընթանում են […]

Կարմրուկի և ջրծաղիկի համաճարակ կա՞

Շրջանառվող լուրերի համաձայն Հայաստանում վերջին շրջանում նկատվել է կարմրուկի և ջրծաղիկի համաճարակ: Համապատասխանո՞ւմ են այդ լուրերը իրականությանը, թե` ոչ, և ինչպես է հարկավոր պաշտպանվել այս հիվանդություններից: Առողջապահության նախարարության իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում կայացած ասուլիսին  հերքեց շրջանառվող տեղեկությունները. ”Կարմրուկի համաճարակի դեպքեր չեն գրանցվել, եղել է ընդհամենը 4 դեպք, որոնց վարակի աղբյուրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի