18 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

“Հարսնաքարից”` Սյունիք, որ պատասխանատվության կանչեն իրենց ուրիշներից վեր դասողներին /վիդեո/

“Ես չեմ ուզում այն միամիտ ֆրազաները կրկնեմ, որոնք ասում են, որ օրենքի առաջ բոլորը հավասար են , որովհետև օրենքը ինքնին կարողա անհավասարության օրենք լինի՝ այսինքն` մեկին մի բան թույլ տա, մյուսին մի ուրիշ բան”,-Henaran.am-ի հետ  զրույցում ‘Հարսնաքարից” մինչև Սյունիքի հայտնի դեպքերին  անդրադարձավ հանրային խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը:

Սադոյանի գնահատմամբ անկախ դիրքից ու պաշտոնից համամարդկային խղճի գործոնը մշտապես  պետք է պահպանի իր նշանակությունը:

Անդրադառնալով Գորիսի դեպքերին` Արշակ Սադոյանը նշեց. ”Շատ ցավալի են իսկապես դեպքերը Գորիսում: Առավել ևս որ Լիսկայի կամ Սուրեն խաչատրյանի դեմ անընդհատ , տասնամյակներ շարունակ բողոքի մեծ հոսքեր են եղել ու հիմա ռեալ հնարավորություն կա, որ պատասխանատվության կանչեն իրենց ուրիշներից վեր դասողներին”:

Արշակ Սադոյանը կարծում է, որ այս բացահայտումները ինչ որ չափով լայն արձագանք են գտնում նաև լրատվամիջոցների շնորհիվ:

“Անպատժելիությունը Հայաստանում այնուամենայնիվ կվերանա”,-հավելեց Արշակ Սադոյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ