05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

“Գցել են ոչ միայն “Ամերիաբանկին”, այլ նաեւ Ռուբեն Վարդանյանին” . Փաշինյանի տրամաբանությամբ

՛՛Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու՛՛ մասին նախագծի շրջանակներում իշխանության ներկայացուցիչների արած մեկնաբանությունները, ելութները, կատարած գործողությունները ստիպում են մտածել, որ այս նախագիծն ուղղակի կապ ունի օֆշորային սկանդալի հետ՛՛,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Պարզաբանելով իր այս մոտեցումը՝ նա նշեց. ՛՛Նախագծի առաջին ընթերցման ժամանակ Հովիկ Աբրահամյանը բառացիորեն հետևյալը ելույթը ունեցավ՝ ՛՛բայց մարդիկ էլ չեն վստահում մեզ, ասում են` տվեք հարկային արտոնություն, մենք բերենք ներդրում կատարենք, բա որ մարդիկ բերեն, տակ տան, ծրագիրը ներկայացնեն, եթե ծախս են արել, ու չտանք հարկային և մաքսային արտոնություն, այս մարդիկ…՛՛ ու միտքը կախում է:

Այս մարդիկ ի՞նչ, այս հարցի պատասխանն իրենց ելույթներում տվեցին իշխանության ներկայացուցիչները՝  հստակեցնելով, որ իրավիճակը ավելի քան պարզ է՛՛։
Փաշինյանի խոսքով՝ եթե ԱԺ-ն տրամադրում է հարկային և մաքսային արտոնություններ, ապա Ռուբեն Վարդանյանը շարունակում է իրականացնել միջազգային դպրոցի ծրագիրը, եթե ոչ, ապա կդադարեցնի:՛՛

Սա տարօրինակ է, որովհետև Ռուբեն Վարդանյանը հեղինակավոր գործարար լինելով՝ իր ծրագիրը սկսելուց առաջ չէր կարող չուսումնասիրել ՀՀ հարկային և մաքսային դաշտը, որի մեջ ինքը պետք է գործի։ Եվ ուրեմն երկու տարի ծրագիրն իրականացվում է, շինարարություն է կատարվում միլիոնավոր դոլարների, և հարկային, և մաքսային արտոնություներ տրամադրելը երբեք չի եղել պայման կամ նախապայման այդ ծրագրի իրականցման համար: 

Հարց է ծագում՝ ինչ է փոխվել, մի բան։ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ոմն գործարար Աշոտ Սուքիասյանը 10 մլն դոլար է գցել Ռուբեն Վարդանյանին պատկանող ՛՛Ամերիա՛՛ բանկին, ով բանկի խորհրդի նախագահն է, նաև ծրագրի հեղինակն է: Ուրեմն այս նախագիծը, որ քննարկում ենք, քննակում ենք կոռուպցիոն սկանդալի ուժով՛՛,-ասաց պատգամավորը ու շարունակեց. 

՛՛Իշխանություներն ամեն անգամ Ռուբեն Վարդանյանին հավաստիացրել են, որ հարցը կլուծվի, վարկը կփակվի, բայց ըստ ամենայնի՝ գործարարի համբերության բաժակը լցվել է մայիսի 28-ին, երբ “Հետք” պարբերականում հրապարակվեցին փաստաթղթեր, որի համաձայն փողերը մի ձեռնարկության հաշվեհամարից հոսել են մի ձեռնարկության հաշվեհամարին, որի տերեր են գրանցված Տիգրան Սարգսյանը Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը: Սա կարծում եմ , որ ուղղակի ապացույց է Վարդանյանի համար, որ ՛՛քցել՛՛ են ոչ միայն բանկին, այլ նաև իրեն՛՛։

՛՛Էականն այն է, որ այն պահից, երբ “Հետք” պարբերականը մայիսի 29-ին տպագրել է հայտնի հրապարակումը, իրադարձություններն ընթացել են սուպեր արագությամբ: Ի՞նչ է տեղի ունեցել, մայիսի 29-ին տեղի է ունեցել հրապարակումը, հունիսի 6-ին Սերժ Սարգսյանն այցելել է գործարար Ռուբեն Վարդանյանին, նույն օրը կառավարության նիստում սույն օրենքի նախագիծը համարվում է անհետաձգելի, հենց նույն օրը ԱԺ-ում դրվում է շրջանառության մեջ ու սահմանված կարգով ներառվում արտահերթ նստաշրջանի օրակարգում՛՛,-նշեց պատգամավորը:

Փաշինյանը հայտարարեց, որ ինքը դեմ է այս օրենքի նախագծին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ