08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փախստականների թիվն աշխարհում հասել է մաքսիմումի. ՄԱԿ

Բնակավայրն ստիպված լքող մարդկանց քանակը 2012-ին հասել է 45.2 մլն-ի: Դա վերջին 18 տարվա ընթացքում մաքսիմում ցուցանիշ է: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի զեկույցում: 

UNHCR”-ի տվյալներով` այսօր փախստական է համարվում 15.4 մլն մարդ, 937 հազարն ապաստան է փնտրում, 28.8 մլն-ը տեղահանված անձինք են: Ընդ որում, ընդգծվում է, որ զեկույցում չեն նշվել Սիրիայի բնակիչները, որոնք ստիպված են լքել երկիրն ընթացիկ տարում: 

Հիմնական պատճառը, որն ստիպում է մարդկանց լքել իրենց տները, մնում է պատերազմը: Վերաբնակների 55 տոկոսն այն երկրներից է, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում` Աֆղանստան, Սոմալի, Իրաք, Սիրիա, Սուդան:

Փախստակնների քանակով առաջին տեղում, ինչպես եւ վերջին 32 տարում, Աֆղանստանն է: Ինչպես նշում է “Lenta.ru”-ն, աշխարհում յուրաքանչյուր 4-րդ փախստականն Աֆղանստանից է: Ընդ որում, Աֆղանստանի փախստականների 95 տոկոսն ապաստան է ստանում Իրանում եւ Պակիստանում:  Զեկույցում նշվում է, որ հենց զարգացող երկրներն են ամենից շատ փախստականներ ընդունում: Այս ցանկում առաջին տեղում Պակիստանն  է, որին հաջորդում է Իրանը, 3-րդ տեղում է այս երկրներից լիովին տարբերվող Գերմանիան: 

Զեկույցը հրապարակվել է փախստականների միջազգային օրվա նախօերին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ