Շարմազանովը մնաց առանց ”հարգելի մեծամասնության” /վիդեո/
Ազգային ժողովը քիչ առաջ միաձայն՝ 87 կողմ ձայնով ընդունեց ՛՛Երկրապահ կամավորների կարգավիճակ տալու՛՛ մասին օրենքի նախագիծը: Երկրորդ ընթերցմամբ օրենքն ընդունվեց: Քվերակությունից հետո ԱԺ նիստերի դահլիճը դատարկվեց: Նիստին հետևում էին միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանն ու Մարինե Մարաբյանը:
Դահլիճում էին նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նիստը վարում էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նախարարները սկսեցին զեկուցել Կուտակային կենսաթոշակի մաիսն օրենքի և Դատական համակարգի վերաբերյալ օրենքի նախագծում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, սակայն նրանք զեկուցում էին դատարկ դահլիճի առջև: Նույնիսկ նախարարներն ու ԱԺ փոխնախագահն էին ժպտում ստեղծված իրավիճակի վրա:
Ըստ կարգի՝ Շարմազանովը հարցնում էր. ՛՛Հարգելի մեծամասնություն, ով հարցեր ունի՛՛: Սակայն քանի որ պատգամավորները ներկա չէին, հարցեր էլ չկային:
Հարցեր ծագեցին, երբ դահլիճում հայտնվեցին ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Արմեն Ռուստամյանը:
՛՛Ընդդիմությունը եկավ, հարցերն էլ հետը՛՛,-ժպտաց Շարմազանովը: Երբ Մինասյանն սկսեց ՛՛Նվազագույն աշխատավարձի՛՛ նախագծի վերաբերյալ հարց տալ, ԱԺ փոխնախագահը նրան տեղեկացրեց, թե քննարկում են ՛՛Կուտակային կենսաթոշակի՛՛ մասին նախագիծը:
Մանրամասները՝ տեսանյութում: