07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետն ու Կճոյանը կապ չունեն օֆշորի հետ. նամակում գրել է հետախուզվողը

“Հետքը” երեկ  էլեկտրոնային փոստով նամակ է ստացել գործարար Աշոտ Սուքիասյանից:

Լրատվամիջոցը հիշեցնում է,  որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում երեկ որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:

 Սուքիասյանի նամակն ուղղված է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ պատճենը՝ “Հետքին”:

Հինգ էջանոց նամակն Աշոտ Սուքիասյանն ավարտում է այսպես. “Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ