07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 11, 2013

Ոստիկանությունը, ԿԲ-ն ու ԱԺ-ը

Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու համար բացված հիմնադրամ մինչ այժմ 51 մլն դրամ գումար է կուտակվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում ելույթների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը: Նա նշեց, որ Ոստիկանությունը 20 մլն դրամ է հատկացրել, Կենտրոնական բանկը՝ 10 մլն դրամ, իսկ Ազգային ժողովը՝ 6 մլն դրամ: Պետրոսյանը նկատեց, որ վնասի չափը 25 մլրդ […]

Մեր ընդդիմադիր գործընկերները միայն մտածում են՝ ”ինչքան վատ, այնքան լավ” սկզբունքով. Հերմինե Նաղդալյանը տարակուսում է

Այսօր Ազգային ժողովում բավական բուռն քննարկումների առիթ դարձած Դիլիջանի միջազգային դպրոցի ներդրումային ծրագրի շուրջ ընդդիմադիր գործիչների կողմից բարձրացված հարցապնդումների պարզաբանման համար դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ով իր գործընկերներին հորդորեց, նախ եւ առաջ,  ծանոթանալ ծրագրի բուն էությանը, բավարար տեղեկացվել, հետո նոր դիմել արհեստական խոչընդոտներ մոգոնելու հայտնի գործելավոճին. “Լիագումար նիստերի դահլիճում հարցի քննարկումը մեր ընդդիմադիր գործիչները […]

Հայտնի է Արթուր Աբրահամի մրցակցի անունը

  Սուպերմիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը նախանշված է Գերմանիայում: Արթուր Աբրահամը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաեւ Սեւ Մամբա: “Ամենօրյա մարզումների մեջ եմ, պետք է կրկին նվաճեմ չեմպիոնի տիտղոսը: Դա […]

ՄԱԿ-ում քննարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հանձնառությունների հռչակագրի իրագործումը

Հունիսի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկեց երկու տարի առաջ իր իսկ կողմից ընդունած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնագավառում հանձնառությունների եւ քաղաքական հռչակագրի իրագործման ընթացքը: ԳԱ լիագումար նիստին ընդունվեց համանուն խորագիրը կրող որոշում ու ներկայացվեց նաեւ 2011թ. ընդունված ՁԻԱՀ-ի քաղաքական հռչակագրի իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զեկույցը: Նիստին ելույթներով հանդես եկան կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, […]

Ինչպես կասեր տատս`դուք ձեր դարդը լացեք /վիդեո/

”Վերջին շրջանի քաղաքական օրակարգը բավականին հագեցած էր` թե ներքին, թե արտաքին քաղաքական օրակարգը նույնպես, և վերջին շրջանում քննարկվեցին թե էներգետիկ անվտանգության  հետ կապված հարցեր, թե մտահոգիչ էին արտագաղթի հետ կապված հիմնախնդիրները, թե մեր հարևան երկրից հնչող տարակուսելի հայտարարությունները, թե տնտեսական զարգացման հիմնախնդիրները”,-այսօր Ազգային ժողովում ելույթների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  Նա նշեց, […]

Սաուդյան արքայազնը դատական հայց է ներկայացրել “Forbes”-ի դեմ` միլիարդատերերի ցանկի պատճառով

Սաուդյան թագավորական ընտանիքի անդամ արքայազն ալ-Վալիդ իբն Թալալը Լոնդոնի Գերագույն դատարան հայց է ներկայացրել “Forbes” ամսագրի դեմ այն պատճառով, որ ամսագիրը սխալ է գնահատել նրա ֆինանսական դրությունը միլիարդատերերի վարկանշային աղյուսակում: Նա պնդում է, որ “Forbes”-ն իր կարողության չափը նվազեցրել է 9.6 միլիարդով: Ամսագիրը շփոթմունքի մեջ է` առաջին հերթին հայցը ներկայացնելու վայրի հետ կապված, քանի որ սաուդյան արքայազնի […]

Երևանի և Ստեփանակերտի միջև հարաբերությունների ընդլայնման և փոխշահավետ համագործակցության նպատակով

Երևանի և Ստեփանակերտի միջև հարաբերությունների ընդլայնման և փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հանդիպման ժամանակ: Ողջունելով գործընկերոջը՝ Տարոն Մարգարյանը գոհունակություն է հայտնել անցած ժամանակահատվածում աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքներից և ընդգծել, որ նախանշված բոլոր առաջնահերթությունները […]

Ժամանակն է դիվանագիտական հաղթանակներ կերտել. Վահե Էնֆիաջյանը ահազանգում է

       Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հայցով դիմել է միջազգային դատարան՝  այսպես կոչված ադրբեջանական օկուպացված տարածքների դիմաց հայկական կողմից փոխհատուցում ստանալու համար:     Տեղեկատվությունն առաջին անգամ տարածեց Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողովի նախագահ` ոմն Հասանովը:      Մենք սովոր ենք, երբ ադրբեջանական ապատեղեկատվական մեխանզիմներն ու պետական կառավարման օղակները, ընդհուպ մինչև […]

Դուլյանի ազատման պատճառը վիրավորա՞նքն է. ՛՛Շանթը՛՛ կասի

“Բայց ինչ նման ենք… Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է… Ինչպես կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է… Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով…”: Ֆեյսբուքյան այս գրառումը պատճառ է դարձել “Շանթ”  հեռուստաընկերության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի