20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ժամանակն է դիվանագիտական հաղթանակներ կերտել. Վահե Էնֆիաջյանը ահազանգում է

 

     Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հայցով դիմել է միջազգային դատարան՝  այսպես կոչված ադրբեջանական օկուպացված տարածքների դիմաց հայկական կողմից փոխհատուցում ստանալու համար:

    Տեղեկատվությունն առաջին անգամ տարածեց Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողովի նախագահ` ոմն Հասանովը:

     Մենք սովոր ենք, երբ ադրբեջանական ապատեղեկատվական մեխանզիմներն ու պետական կառավարման օղակները, ընդհուպ մինչև նախագահ Ալիև,  կատարյալ սուտ են տարածում:

     Սակայն վերջին միջադեպը լուրջ ազդակ պետք է  հանդիսանա բոլորիս համար,  քանի որ ադրբեջանական հակահայկական քարոզչական մեխանիզմը նոր ձևաչափով է սկսում աշխատել:

     Տվյալ գործընթացը ղեկավարվում է անձամբ Ադրբեջանի նախագահի   կողմից,

իսկ Հայաստանից ակնկալվող բռնագանձվող գումարը, ըստ նախնական հաշվարկների, կազմում է շուրջ 300 միլիարդ ԱՄՆ դոլար:

     Նողկալի գործընթացը դառնում է ավելի գարշելի, երբ Ադրբեջանի փոխվարչապետն արտահայտում է, որ ադրբեջանցին այնքան մեծահոգի էր, որ այս քայլին չէր գնում` սպասելով Հայկական կողմի Ղարաբաղյան հարցի շուրջ կոնկրետ գործողություններին:

     Այս համատեքստում  միաժամանակ արվեց ադրբեջանական քաղաքականությանը բնորոշ քայլ, երբ նավթային ընկերության նախագահը հայտարարեց, թե պատրաստ են գազ մատակարարել Հայաստանին, եթե վերջինս նման խնդրանքով դիմի ադրբեջանական կողմին:

    Հաշվի առնելով նման կեղտոտ, բայց լավ հաշվարկված դիվանագիտական քայլերը` արդյո՞ք մեր երկրի արտաքին գերատեսչությունն ադեկվատ քայլեր է ձեռնարկում  կասեցնելու և միջազգային հարթակում պատասխան տալու ադրբեջանական գործընթացին, թե՞ ինչպես Ռամիլ Սաֆարովի դեպքում եղավ, երբ հայկական կողմն իմացավ արտահանձնման մասին միայն այն ժամանակ, երբ Սաֆարովն արդեն Բաքվում էր:

     Ինչու՞ են խցանված դիվանագիտական խողովակներն ու  ովքե՞ր են մեղավոր դրա համար:

     Հարցեր, որոնք առաջնային նշանակություն ունեն մեր երկրի միջազգային մարտահրավերներին արժանի հակահարված տալու և դիվանագիտական գրագետ քաղաքականություն վարելու համար:

   Անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի նախարարությունը ժամանակին և ճիշտ քայլերով պատասխանի բոլոր այն միջազգային ազդակներին, որոնցից յուրաքանչյուրը կարող է իրենից լուրջ   վտանգ   ներկայացնել  մեր երկրի համար:

     Ժամանակն է դիվանագիտական հաղթանակներ կերտել, այլ ոչ`  դրանց կողքից հետևելու և արդեն տեղի ունեցած փաստերին` ընդամենն արձագանքելու:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ