05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դուլյանի ազատման պատճառը վիրավորա՞նքն է. ՛՛Շանթը՛՛ կասի

“Բայց ինչ նման ենք…

Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է… Ինչպես կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է… Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով…”:

Ֆեյսբուքյան այս գրառումը պատճառ է դարձել “Շանթ”  հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Արմեն Դուլյանի աշխատանքից ազատմանը:

Henaran.am-ը փորձեց անձամբ լրագրողից ստանալ տարածված այս լուրերի հավաստիությունը: Արմեն Դուլյանը չցանկացավ լսել մեր հարցը: “Ցտեսություն” ասելով՝ նա անջատեց հեռախոսը:

Մեր տեղեկություններով “Շանթ” հեռուստաընկերությունը կտարածի պաշտոնական հաղորդագրություն՝ կատարվածի մասին: Սակայն ինչպես նշում են հեռուստաընկերությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, ազատման պատճառը գրառումը չէր: Պարզապես գրառման մեջ վիրավորանք կար, ինչը անթույլատրելի էր:

Մնում է սպասել հեռուստաընկերության հաղորդագրությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ