Ոստիկանությունը, ԿԲ-ն ու ԱԺ-ը
Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու համար բացված հիմնադրամ մինչ այժմ 51 մլն դրամ գումար է կուտակվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում ելույթների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը: Նա նշեց, որ Ոստիկանությունը 20 մլն դրամ է հատկացրել, Կենտրոնական բանկը՝ 10 մլն դրամ, իսկ Ազգային ժողովը՝ 6 մլն դրամ:
Պետրոսյանը նկատեց, որ վնասի չափը 25 մլրդ դրամ է, ամեն ինչ պետք է անել, որ հիմանդրամում առավելագույն գումար հավաքի, որպեսզի գյուղացիներին և ֆինանսական, և բարոյական աջակցություն ցուցաբերվի: ”Օգնելու համար ոչ պետք է շատ խելք, ոչ էլ պետք է շատ փող ունենալ, պարզապես ցանկություն է պետք”,- ասաց նա:
Նշենք, որ հիմնադրամը գործելու է մինչև օգոստոս, և այնուհետ որոշվելու է, թե յուրաքանչյուր գյուղացուն որքան գումար է տրվելու: