08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սաուդյան արքայազնը դատական հայց է ներկայացրել “Forbes”-ի դեմ` միլիարդատերերի ցանկի պատճառով

Սաուդյան թագավորական ընտանիքի անդամ արքայազն ալ-Վալիդ իբն Թալալը Լոնդոնի Գերագույն դատարան հայց է ներկայացրել “Forbes” ամսագրի դեմ այն պատճառով, որ ամսագիրը սխալ է գնահատել նրա ֆինանսական դրությունը միլիարդատերերի վարկանշային աղյուսակում:

Նա պնդում է, որ “Forbes”-ն իր կարողության չափը նվազեցրել է 9.6 միլիարդով: Ամսագիրը շփոթմունքի մեջ է` առաջին հերթին հայցը ներկայացնելու վայրի հետ կապված, քանի որ սաուդյան արքայազնի ֆինանսական դրության հետ բրիտանական արդարադատությունը որեւէ կապ չունի: 

Մարտի 3-ին հրապարակված աղյուսակում 57-ամյա արքայազնն զբաղեցրել է 26-րդ տեղը` 20 մլրդ դոլար կարողությամբ: Սակայն նա հակված  է 29,6 մլրդ դոլարի, ինչի դեպքում նա կհայտնվեր մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկում: 

Մի քանի օր անց արքայազնը խզել է ամսագրի եւ իր Kingdom Holding Company” ընկերության միջեւ հարաբերությունները: Բացի այդ, նա անձամբ դիմել է ամսագրի գլխավոր խմբագիր Սթիվ Ֆորբսին` իր անունը ամենահարուստ մարդկանց ցանկից հանելու պահանջով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ