07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 7, 2013

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու ծննդյան օրը

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն: Տոնի կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվզին, դեսպանատան աշխատակիցներին, մաղթել նրանց հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք: Նախագահը վերահաստատել է մեր երկրի ցանկությունը եւ պատրաստակամությունը՝ […]

Փակ նիստում կներկայացնի Սյունիքի մարզպետի պաշտոնակատարին

Հունիսի 7-ին, ժամը 14.00-ին Սյունիքի մարզպետարանում տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը կներկայացնի Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցին: Ինչպես մեզ տեղեկացնում են Կապանից, նախնական տեղեկություններով, նիստը փակ է լինելու լրագրողների համար: Տեղի լրագրողները ոչ մի կերպ չեն կարողանում ճշտել տեղեկությունը, քանի որ մարզպետարանի մամուլի պատասխանաոտւ Աշոտ Քարամյանը չի պատախանում հեռախոսանգերին: 

Պարոն Շարմազանովն անընդհատ անջատում էր խոսափողը … Զարուհի Փոստանջյանը դատի կտա /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մամուլից է տեղեկացել, որ ԱԺ հատուկ նիստին չմասնակցած պատգամավորների աշխատավարձը պահվել է: Պատգամավորը ճշտել է խորհրդարանի աշխատակազմից` հաստատել են տեղեկությունը:  “Հիմա գրավոր դիմել եմ, թե ինչ հիմքերով են դա արել , նամակ եմ ուղարկել աշխատակազմի ղեկավարին: Եթե հաստատվի, որ հատուկ նիստին չմասնակցելու համար է արվել, պատրաստվում եմ դիմել դատարան, քանի […]

Ազատամարտիկը հերյուրել է

Ներկայացնում ենք ՀՀ սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Մամիկոն Խուրշուդյանի մեկնաբանությունը henaran.am կայքում 06.06.2013թ. տեղադրված տեսանյութի վերաբերյալ առանց մեկնաբանության:  “Henaran.am կայքում տեղադրած տեսանյութում ազատամարտիկի կողմից ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հասցեին հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ հայտնում եմ, որ դրանք հերյուրանքներ են և իրականությանը չեն համապատասխանում”:    

102-ամյա ծերունու պահանջը քաղաքապետարանից /վիդեո/

Գյումրու ամենատարեց տղամարդը` Վարազդատ Մանուկյանը բնակվում է քաղաքիկենտրոնական հատվածում գտնվող Սլաբոդկա թաղամասում: Հին Գյումրվա հսկա տներիցմեկում նա թեև ապրում է միայնակ, սակայն նրան ամեն օր այցելում և խնամում է ծոռը: Իսկ իր74- և 71-ամյա երկու որդիներն իրենց ընտանիքներով վաղուց բնակվում են արտերկրում: Մերուսումնասիրություններով, Վարազդատ Մանուկյանը գյումրեցի ամենատարեց տղամարդն է: Ներկայացվող տեսանյութում ամենատարեց գյումրեցին խոսում է ոչ միայն այս պահին իրենհուզող համար մեկ խնդրի, այն է` բակի վաղուց մի փոքր թեքվածություն ունեցող, հին քաղաքինհատուկ հաստությամբ կառուցված պատի վերանորոգման անհրաժեշտության, այլ նաև քաղաքիանցած օրերի անցուդարձի մասին: Վարազդատ Մանուկյանը պարբերաբար այցելում էքաղաքապետարան` իր բակի պատի վերանորոգման ակնկալիքով: Առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում:

5-ամյա երեխային հանճար են հռչակել /ֆոտո/

5-ամյա տղային հանճար են հռչակել: Դեռ վաղ մանկությունից երեխան ընթերցել է այն ամենը, ինչ ձեռքի տակ է հայտնվել` թերթերի հայտարարություններից մինչեւ գիտական հոդվածները մասնագիտական ամսագրերում: Իլինոյս նահանգի բնակիչ 5-ամյա Գուսը դարձել է “Mensa” ինտելեկտուալ միության անդամ, որը միավորում է հաճարներին աշխարհի բոլոր ծայրերից, գրում է “Mr7.ru”-ն: Գուսի հոր` Դորմանի խոսքով` երեխան ընթերցանության հանդեպ հետաքրքրություն է […]

Աթար վառեք` հորդորեց ոստիկանին. շարժվեցին նախագահական /վիդեո/

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնաշենքի դիմացից “Կանգնեցնենք գազի թանկացումը” նախաձեռնության մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր: Հիշեցնենք, որ նրանց ներկայացուցիչներին չէին թույլատրել մասնակցելու հանձանաժողովի նիստին: Ճանապարհին ակցիայի  մասնակիցները կոչ էին անում հանրությանը միանալ իրենց, սակայն ոչ մեկը չէր արձագանքում: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, բողոքավորները հասել են Բաղրամյան պողոտա, նստել են նախագահի նստավայրի դիմաց: Մինչեւ […]

Այո, “Բենթլին” ինձ համար սովորական բան է, որովհետև …

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդն է: Այս մարդու անունը վերջին տարիներին մամուլում պարբերաբար շրջանառվում է զանազան սկանդալային  պատմությունների համատեքստում: Հրապարակումներին նրա պատասխանները հայ հասարակության համար բավականին էպատաժային են, հետևաբար՝ անընդունենելի: Ի դեպ հանուն արդարության հարկ է նշել, որ Նավասարդ Կճոյանի հարցազրույցները ավելի մեծ աղմուկ են առաջացնում սոցիալական ցանցերում, քան նրա […]

Աթենքի կենտրոնում թուրքական գաղտնի ծառայությունները առեվանգել է քրդին, նրան փաթեթավորել և Թուրքիա է տեղափոխել

defencenet.gr հունական կայքը հունիսի 2-ին, հրապարակել է թուրքական գաղտնի ծառայությունների Աթենքի կենտրոնում կազմակերպած գործողության մասին բացահայտում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: Թուրքիայի գաղտնի ծառայությունները Աթենքի կենտրոնում կազմակերպեցին ծագումով քուրդ Թուրքիայի քաղաքացու առևանգումը, ապացուցելով, որ նրանց ոչինչ չի կանգնեցի՝ հենց Հունաստանի ներսում նման “զգայուն” գործողություններ իրականացնելուց: Ինչպես հաղորդում են հունական հետախուզական լավ իրազեկված աղբյուրները, թուրքական «կոմանդոական» մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի