10 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պարոն Շարմազանովն անընդհատ անջատում էր խոսափողը … Զարուհի Փոստանջյանը դատի կտա /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մամուլից է տեղեկացել, որ ԱԺ հատուկ նիստին չմասնակցած պատգամավորների աշխատավարձը պահվել է: Պատգամավորը ճշտել է խորհրդարանի աշխատակազմից` հաստատել են տեղեկությունը:

 “Հիմա գրավոր դիմել եմ, թե ինչ հիմքերով են դա արել , նամակ եմ ուղարկել աշխատակազմի ղեկավարին: Եթե հաստատվի, որ հատուկ նիստին չմասնակցելու համար է արվել, պատրաստվում եմ դիմել դատարան, քանի որ հատուկ նիստերին չգնալու իրավունք ես ունեմ”,-ասաց :

Պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը  հատուկ նիստին նախորդող նիստում  անընդհատ անջատում էր խոսափողը, ինչի պատճառով Զարուհի Փոստանջյանը չկարողացավ դիրքորոշումն ու իր տեսակետը ներկայացնել:

Հիշեցնենք, ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Սերժ Սարգսյանի երդման արարողությանը` Ազգային ժողովի հատուկ նիստին չմասնակցելու համար պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ